Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 42-րդ կետի դրույթներով և հիմք ընդունելով համայնքի ղեկավարի առաջարկությունը. Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Անի համայնքի ավագանին որոշում է՝
1.Գործառականդասակարգմանբաժին 09, խումբ 02, դաս 02 (ըդհանուր միջնակարգ կրթություն) և տնտեսագիտական դասակարգման 4657 (այլ կապիտալ դրամաշնորհներ) հոդվածից <<1000,0>> հազար դրամ հատկացնել <<Քարաբերդի միջնակարգ դպրոց>> պետական ոչ առևտրային կազմակերպությանը՝ դպրոցի հիմնանորոգման աշխատանքների նախագծանախահաշվային փաստաթղթեր կազմելու համար։
2. Գործառական դասակարգման բաժին 01, խումբ 06, դաս 01 (ընդհանուր բնույթի հանրային ծառայություններ) և տնտեսագիտական դասակարգման 4819 (նվիրատվություններ այլ շահույթ չհետապնդող կազմակերպություններին) հոդվածից <<60,0>> հազար դրամ հատկացնել <<Վետերանների խորհուրդ>> հասարակական կազմակերպությանը։
3. Գործառական դասակարգման բաժին 01, խումբ 06, դաս 01 (ընդհանուր բնույթի հանրային ծառայություններ) և տնտեսագիտական դասակարգման 4239 (ընդհանուր բնույթի այլ ծառայություններ) հոդվածից <<50,0>> հազար դրամ,4269 (հատուկ նպատակային նյութեր) հոդվածից` <<100,0>> հազար դրամհատկացնել Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Անի համայնքի ավագանու անդամներին` համայնքի տարածքում ճանաչողական շրջայց կատարելու համար։ |