Այսօր: Ուրբաթ, 27 Սեպտեմբերի 2024թ.
Անիի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 97
ՀՀ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԱՆԻ ՀԱՄԱՅՆՔ
Համայնքի ղեկավարի որոշման նախագիծ
 
Դիտել Համայնքի ղեկավարի որոշումները

ՆԱԽԱԳԻԾ



04 սեպտեմբերի 2024 թ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԻ ՍԱՌՆԱՂԲՅՈՒՐ ԲՆԱԿԱՎԱՅՐԻ 7-ՐԴ ՓՈՂՈՑ, 5-ՐԴ ՆՐԲԱՆՑՔ ԹԻՎ 2/2 ՀՈՂԱՄԱՍ ՀԱՍՑԵՈՒՄ ԳՏՆՎՈՂ ՀՈՂԱՄԱՍԻ ԵՎ ՆՐԱՆՈՒՄ ԱՌԿԱ ՄԻՆՉԵՎ 2001 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 15-Ը ԿԱՌՈՒՑՎԱԾ ՊԱՐՍՊԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՔԱՂԱՔԱՑՈՒ ԳՈՒՅՔԱՅԻՆ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ ՎԵՐԱԿԱՆԳՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հարցի քննարկման համար հիմք է հանդիսացել Գոհար Հարութի Մարգարյանի կողմից՝ Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Անի համայնքի ղեկավարին ներկայացված 2024 թվականի օգոստոսի 30-ի դիմումը: Ղեկավարելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետի, Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 64-րդ հոդվածի 16-րդ մասի, <<Իրավունքը հաստատող փաստաթղթերը չպահպանված անհատական բնակելի տների կարգավիճակի մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 1-ին հոդվածի դրույթներով, հիմք ընդունելով ըստ օրենքի ժառանգության իրավունքի վկայագիրը կնքված 08․08․2024 թվականին,ժառանգական գործ թիվ 221, գրանցված գրանցամատյանում 3693 համարով և հաշվի առնելով որ Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Անի համայնքի Սառնաղբյուր բնակավայր, 5-րդ փողոց,7-րդ նրբանցք թիվ 2/2 հողամաս հասցեում գտնվող բնակելի նպատակային նշանակության պարիսպը՝ կառուցվել է մինչև 2001 թվականի մայիսի 15-ը, շինությունների պահպանման ու սպասարկման համար նախատեսված 08-100-0090-0004 կադաստրային ծածկագրով բնակավայրերի նպատակային նշանակության, բնակելի կառուցապատման գործառնական նշանակության հողամասը ընդգրկված չէ Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով նախատեսված հողամասերի ցանկում

1. Վերականգնել գույքային իրավունքները և Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի, Անի համայնքի, Սառնաղբյուր բնակավայրի 5-րդ փողոց,7-րդ նրբանցք թիվ 2/2 հասցեում գտնվող 08-100-0090-0004 կադաստրային ծածկագրով 0,10768 հեկտար բնակավայրերի նպատակային նշանակության, բնակելի կառուցապատման գործառնական նշանակության հողամասի և նրանում առկա մինչև 2001 թվականի մայիսի 15-ը կառուցված պարսպի նկատմամբ ճանաչել՝ Գոհար Հարութի Մարգարյանի /ծնված 16․02․1963 թվականին, նույնականացման քարտ 007172091, տրված 022-ի կողմից 17․03․2016 թվականին միանձնյա սեփականության իրավունքը:

2. Հողամասի սահմանները որոշվում են համապատասխան որակավորում ունեցող մասնագետի կողմից կազմված և Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Անի համայնքի ղեկավարի կողմից հաստատված հատակագծով։

3․ Հողամասում առկա է ինքնակամ շինություն, որը չի հաշվառվել սահմանված ժամկետներում և ենթակա չէ օրինականացման։

4. Որոշումն ուժի մեջ է մտնում քաղաքացուն սույն որոշման մասին պատշաճ ծանուցման պահից։


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԱՐՄԱՆ ՍԱՐԻԲԵԿՅԱՆ


Նախագիծ կազմող(ներ)
Կից փաստաթղթեր՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ, Շիրակի մարզ, Անի համայնք, ք. Մարալիկ, Մադաթյան փ. 1
0242- 2-22-37
ani.shirak@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 50840903@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱՆԻԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 210
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner