Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին 24-րդ կետի, <<Տեղական տուրքերի և վճարների մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 4-րդ հոդվածի դրույթներով.
1. Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Անի համայնքում տեղական տուրք և (կամ) վճար վճարողների հաշվառում իրականացնելու նպատակով ստեղծել հանձնաժողով հետևյալ անահատական կազմով՝ Հանձնաժողովի նախագահ Գագիկ Պողոսյան – Անի համայնքապետարանի աշխատակազմի գյուղատնտեսության և բնապահպանության բաժնի պետի ժամանակավոր պաշտոնակատար Հանձնաժողովի անդամներ՝ Արթուր Բադալյան- Անի համայնքապետարանի աշխատակազմի գյուղատնտեսության և բնապահպանության բաժնի գլխավոր մասնագետ Վիլհելմ Օլեյան- Անի համայնքապետարանի աշխատակազմի քաղաքաշինության, հողաշինության, կոմունալ տնտեսության և տրանսպորտի բաժնի առաջին կարգի մասանգետի ժամանակավոր պաշտոնակատար Արմեն Քոչարյան - Անի համայնքապետարանի աշխատակազմի ֆինանսատնտեսագիտական, եկամուտների հաշվառման և հավաքագրման բաժնի առաջատար մասնագետի ժամանակավոր պաշտոնակատար Հայարփի Եղիազարյան- Անի համայնքապետարանի աշխատակազմի զարգացման ծրագրերի, տուրիզմի, առևտրի, սպասարկման և գովազդի բաժնի երկրորդ կարգի մասնագետի ժամանակավոր պաշտոնակատար Արփինե Աղաբեկյան- Անի համայնքապետարանի աշխատակազմի զարգացման ծրագրերի, տուրիզմի, առևտրի, սպասարկման և գովազդի բաժնի երկրորդ կարգի մասնագետի ժամանակավոր պաշտոնակատար
2. Հանձնաժողովի /նախագահ՝ Գագիկ Պողոսյան/. ա) Հաշվառումն իրականացնել <<Տեղական տուրքերի և վճարների մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի համաձայն: ա) Տեղական տուրք և (կամ) վճար վճարողների հաշվառումն իրականացնել համապատասխան գրանցամատյանների միջոցով, որոնք վարվում են ըստ տեղական տուրքերի և վճարների առանձին տեսակների:
3. Հաշվառման աշխատանքներն սկսել 2025 թվականի դեկտեմբերի 2-ին և ավարտել 5 աշխատանքային օրվա ընթացքում:
4. Որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից: