|
 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ Անի ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
|
Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Անի համայնք ՀՀ, Շիրակի մարզ, Անի համայնք, ք. Մարալիկ, Մադաթյան փ. 1, 0242- 2-22-37, ani.shirak@mta.gov.am |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ |
01 հոկտեմբերի 2025 թվականի N 815-Ա |
ՊԱՏԱՍԽԱՆԱՏՈՒ ՍՏՈՐԱԲԱԺԱՆՈՒՄ ԵՎ ԳՆՈՒՄՆԵՐԻ ՀԱՄԱԿԱՐԳՈՂ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ |
Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդված 1-ին մասի 24-րդ կետի, Հայաստանի Հանրապետության «Գնումների մասին» օրենքի 23-րդ հոդվածի 4-րդ ենթակետի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի մայիսի 4-ի N 526-Ն որոշմամբ հաստատված «Գնումների գործընթացի կազմակերպման կարգի» 7-րդ կետի 1-ին ենթակետի «բ» պարբերության, 12-րդ կետի 1-ին ենթակետի և 20-րդ կետի 1-ին ենթակետի, ինչպես նաև 7-րդ կետի 1-ին ենթակետի «ա» պարբերության և 20-րդ կետի 2-րդ ենթակետի դրույթներով՝ 1. Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Անի համայնքապետարանի կարիքների համար Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Անի համայնքապետարանի 2025 թվականի բյուջեից նախատեսվող միջոցների հաշվին իրականացվող գնումների պլանով նախատեսված միջանցիկ ծածկագրով` /ըստ ԳՄԱ դասակարգման (CPV)/՝ 31611200 մեկ անձից գնումներ կատարելու ընթացագարգով՝ էլեկտրական լարերի ճկուն մեկուսացնող խողովակի ձեռքբերման նպատակով ձևավորել պատասխանատու ստորաբաժանում հետևյալ կազմով. Էդգար Սաղաթելյան – Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Անի համայնքի ղեկավարի առաջին տեղակալ – ղեկավար Պատվական Սարգսյան - Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Անի համայնքապետարանի քաղաքաշինության, հողաշինության, կոմունալ տնտեսության և տրանսպորտի բաժնի երկրորդ կարգի մասնագետի ժամանակավոր պաշտոնակատար - անդամ Արթուր Սահակյան – Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Անի համայնքապետարանի էլեկտրիկ - անդամ 2. Վերը նշված չափիչ սարքերի էլեկտրական լարերի ճկուն մեկուսացնող խողովակի ձեռքբերման նպատակով գնումների համակարգողի լիազորությունները վերապահել Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Անի համայնքապետարանի աշխատակազմի կառուցվածքային ստորաբաժանումների մեջ չներառված համայնքային ծառայության գլխավոր մասնագետ Սաթենիկ Զաքարյանին: 3. Գնման ժամանակացույցը սահմանել համաձայն պատվիրատուի կարիքների: 4. Որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից: |
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ ԱՌԱՋԻՆ ՏԵՂԱԿԱԼ ԷԴԳԱՐ ՍԱՂԱԹԵԼՅԱՆ
|
| Կից փաստաթղթեր՝ |
 |
(1.72 Մբ)
|
|
|
|
|
| Փակ փաստաթուղթ՝ | Հրապարակման ենթակա է |
|
|
|