Տեղեկացնում ենք Ձեզ, որ Ջինիշյան հիշատակի հիմնադրամը ՀՀ Շիրակի մարզում բնակվող 18-35 տարեկան սկսնակ և գործող ձեռներեցներին ընձեռում է բիզնես սկսելու կամ զարգացնելու բացառիկ հնարավորություն։ Հիմնադրամը նպատակ ունի նպաստելու ձեռնարկատիրական գործունեության զարգացմանը Հայաստանի մարզերում։ Ծրագրին կարող են մասնակցել բոլոր այն երիտասարդները, որոնք ունեն ցանկություն սկսելու իրենց սեփական բիզնեսը, նոր են սկսել բիզնես /մինչև 1 տարի գործունեությամբ/ և պայքարում են այն կայացնելու համար կամ ունեն գործող բիզնես /մինչև 4 տարի գործունեությամբ/ և ցանկանում են այն առավել ընդլայնել ու զարգացնել։
Մանրամասն տեղեկություններ ստանալու համար կարող եք զանգահարել ՀՀ Շիրակի մարզում հիմնադրամի ներկայացուցիչ Մելինե Շահնազարյանին /ՋՀՀ/ հեռ, 091-40-38-05//։