Այսօր: Հինգշաբթի, 25 Ապրիլի 2024թ.
Անիի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 82
ՀՀ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԱՆԻ ՀԱՄԱՅՆՔ
ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՀԱՐՑՈՒՄ

ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
24.04.24 Հարգանքի տուրք Ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված
Անի համայնքի ղեկավար Արման Սարիբեկյանը, համայնքի ղեկավարի առաջին տեղակալ Էդգար Սաղաթելյանը, համայնքի ղեկավարի օգնականները, խորհրդականը, համայնքապետարանի պատասխանատու բաժինների ղեկավարները և աշխատակիցները, Անի համայնքի «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ավագանու անդամները, համայնքապետարանի ենթակայության ՀՈԱԿ-ների աշխատակիցները և մի շարք քաղաքացիներ ծաղիկներ են խոնարհել և հարգանքի տուրք են մատուցել Մարալիկ քաղաքում և Ձիթհանքով բնակավայրում Ցեղաապանության զոհերի հիշատակը հավեժացնող հուշակոթողների և Սողոմոն Թեհլերյանի արձանի մոտ:
Ներկա են գտնվել նաև Մարալիկի մշակութային երիտասարդական կենտրոնում կազմակերպված միջոցառմանը:
18.04.24 Միջոցառում Մարալիկի մշակութային երիտասարդական կենտրոնում
Անի համայնքի ղեկավար Արման Սարիբեկյանը, համայնքի ղեկավարի առաջին տեղակալ Էդգար Սաղաթելյանը, համայնքի ղեկավարի օգնականները և խորհրդականը, համայնքապետարանի աշխատակազմի ներկայացուցիչները և Անի համայնքի «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ավագանու անդամները ներկա գտնվեցին Մարալիկի մշակութային երիտասարդական կենտրոնում տեղի ունեցած «Արվեստն է ազգի դիմագիծը» խորագրով ցուցահանդեսին և « Չի-Պի» տիկնիկային թատրոնի նոր թատերասրահի բացման արարողությանը:Մշակութային երիտասարդական կենտրոնի անձնակազմին շնորհավորական խոսքեր և բարեմաղթանքներ հղեցին համայնքի ղեկավար Արման Սարիբեկյանը, Անիի համայնքապետարանի Կրթության, մշակույթի, սպորտի և երիտասարդության հարցերի բաժնի պետի ժ/պ ... Մանրամասն
15.04.24 Ծառատունկ Անի համայնքում

Անի համայնքի բոլոր բնակավայրերում իրականացվեց ծառատունկ: Համայնքին 15 տեսակի (գիհի, ֆոռզիցիա, բրգաձև տույա, բարբարիս (կանաչ, կարմիր), չմենի, ձյունաշարուկ, ասպիրակ, հացենի, պտղատու ծառատեսակներ, փքապտուղ) ավելի քան 1000 տնկիներ է արդեն երկրորդ անգամ նվիրել Armenia Tree Project կազմակերպությունը, որը ակտիվ համագործակցում է Անիի համայնքապետարանի Զարգացման ծրագրերի, տուրիզմի, առևտրի, սպասարկման և գովազդի բաժին -ի հետ:

03.04.24 Մարզ խորհրդի նիստը Անի համայնքում
Այսօր Անի համայնքի ղեկավար Արման Սարիբեկյանը, համայնքի ղեկավարի տեղակալները, համայնքապետարանի պատասխանատու ստորաբաժանումների ղեկավարները, բնակավայրերի վարչական ղեկավարները, Անի համայնքի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ավագանու անդամները, Միասնական սոցիալական ծառայության տնօրենը, Մարալիկի առողջության կենտրոնի տնօրենը ներկա էին Անի համայնքի Մարալիկ քաղաքում Շիրակի մարզպետ Մուշեղ Մուրադյանի գլխավորած մարզի խորհրդի արտագնա նիստին։Նիստի օրակարգային առաջին հարցն առնչվում էր Շիրակի մարզի համայնքների բյուջեների սեփական եկամուտների 2024-ի առաջին եռամսյակի կատարման արդյունքներին։Նշենք, որ սեփական եկամուտները ամենաբարձրը կատարել է Անի համայնքը 113․4 տոկոսով։Օրակարգային հաջորդ հարցը վերաբերվել ... Մանրամասն
02.04.24 Հարգանքի տուրք քառօրյա պատերազմում զոհված հերոսների հիշատակին

Անի համայնքի ղեկավար Արման Սարիբեկյանի գլխավորությամբ համայնքապետարանի աշխատակազմի աշխատակիցներն այսօր ծաղիկներ են խոնարհել և հարգանքի տուրք են մատուցել 2016 թ. Ապրիլյան քառօրյա պատերազմում հերոսացած Արցախի հերոս Ռոբերտ Աբաջյանի և Արցախյան պատերազմների ու սահմանային միջադեպերի ժամանակ զոհված անեցի անմահ հերոսների հիշատակին նվիրված հուշարձաններին։

01.04.24 Աշխատանքային խորհրդակցություն Անիի համայնքապետարանում
Անիի համայնքի ղեկավար Արման Սարիբեկյանն այսօր աշխատանքային հերթական խորհրդակցությունն է անցկացրել աշխատակազմի պատասխանատուների հետ:
📌Խորհրդակցության ժամանակ քննարկվեցին Անի համայնքի սեփական եկամուտների հավաքագրման ցուցանիշներին, գարնան գյուղատնտեսական աշխատանքների մեկնարկին, ինչպես նաև ընթացիկ հանձնարարականների կատարմանը վերաբերող հարցեր։
28.03.24 «ԲՈՒՍԱԲՈՒԾՈՒԹՅԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ԾՐԱԳԻՐ»
«ԲՈՒՍԱԲՈՒԾՈՒԹՅԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ԾՐԱԳԻՐԸ» ՀԱՍՏԱՏՎԵԼ Է ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2024 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 14-Ի N 384-Լ ՈՐՈՇՄԱՄԲԸստ մարզերի խթանվում է գարնանացան հացահատիկային (գարնանացան ցորեն, գարնանացան գարի, եգիպտացորեն, վարսակ, հաճար), հատիկաընդեղեն (ոլոռ, լոբի, ոսպ, սիսեռ) մշակաբույսերի և բազմամյա խոտաբույսերի (առվույտ, կորնգան) հավաստագրված սերմերով մշակության իրականացումը։Ծրագրով նախատեսվում է փոխհատուցել մինչև 100 հա մակերեսով գյուղատնտեսական նշանակության հողամասի վրա՝ հացահատիկային (գարնանացան ցորեն, գարնանացան գարի, եգիպտացորեն, վարսակ, հաճար), հատիկաընդեղեն (ոլոռ, լոբի, ոսպ, սիսեռ) մշակաբույսերի և բազմամյա խոտաբույսերի (առվույտ, կորնգան) մշակության մեկ հեկտարի հաշվով կատարվող հիմնական աշխատանքների ... Մանրամասն
1 2 3 4 5 6 7 8 9 10 ...


Բոլորը
05․04․2024 թվականի արտահերթ նիստ
26․10․2023 Անի համայնքի ավագանու նիստ
Դարձի՛ր խնամատար
Պետական աջակցություն
Ինչպես առցանց դիմել Անի համայնքապետարան
Ինչպես վճարել գույքահարկ
Մանկապարտեզ առցանց հերթագրում 1
Անի համայնքի ավագանու 2023 թվականի ապրիլի 12-ինիստ
Ավագանու 2023 թվականի մայիսի 24-ի նիստը
Անի համայնք
Անի համայնքի ավագանու 2023 թվականի հունիսի 21-ի նի
Անի համայնքի ավագանու 28.06.2023 թվականի նիստ
Անի համայնքի 2023 թվականի հուլիսի 12-ի նիստ
Անի համայնքի28․09․2023 թ․ ավագանու նիստ
30․11․2023 թվականի Անի համայնքի ավագանու նիստ
Անի համայնքի ավագանու 21․12․2023 թ․ նիստը
Անի համայնքի 2024 թվականի փետրվարի 15-ի նիստը
Անի համայնքի 2024 թվականի փետրվարի 15-ի նիստը
Անի համայնքի 15․02․2024 թ․ նիստը /2 մաս/
Անի համայնքի ավագանու 15․02․2024 նիստ
Ավագանու 29․02․2024 թվականի հերթական նիստ
05․04․2024 թվականի արտահերթ նիստ
ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ, Շիրակի մարզ, Անի համայնք, ք. Մարալիկ, Մադաթյան փ. 1
0242- 2-22-37
ani.shirak@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 50840903@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱՆԻԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2090
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner