Այսօր: Հինգշաբթի, 25 Ապրիլի 2024թ.
Անիի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 47
ՀՀ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԱՆԻ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշումներ N 75
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ Անի ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Անի համայնք
ՀՀ, Շիրակի մարզ, Անի համայնք, ք. Մարալիկ, Մադաթյան փ. 1, 0242- 2-22-37, ani.shirak@mta.gov.am

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

27 սեպտեմբերի 2019 թվականի N 75

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ՀՈՂԱՄԱՍՈՒՄ /ՔԱՂԱՔ ՄԱՐԱԼԻԿ/ ՔԱՂԱՔԱՑԻ ԳԱԳԻԿ ՎՈԼՈԴՅԱՅԻ ԽԱՉԱՏՐՅԱՆԻ ԿՈՂՄԻՑ ԻՆՔՆԱԿԱՄ ԿԱՌՈՒՑՎԱԾ ՕՐԻՆԱԿԱՆ ՃԱՆԱՉՎԱԾ ԵՎ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՄԱՐՎԱԾ ԲՆԱԿԵԼԻ ՏՈՒՆԸ ԵՎ ՆՐԱ ՊԱՀՊԱՆՄԱՆ ԵՎ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ՀԱՄԱՐ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ՀՈՂԱՄԱՍԸ ՈՒՂՂԱԿԻ ԿԱՐԳՈՎ ՆԱԽԱՊԱՏՎՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ԿԱՌՈՒՑԱՊԱՏՈՂԻՆ ՎԱՃԱՌԵԼՈՒ ՀԱՄԱՐ ՀԱՄԱՁԱՅՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով,  Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մայիսի 18-ի N 912-Ն որոշմամբ հաստատված <<Ինքնակամ կառույցների օրինականացման և տնօրինման կարգի>>  39-րդ կետի դրույթներով և հաշվի առնելով բնակելի տան ինքնակամ շինությունն իրականացրած քաղաքացի Գագիկ Վոլոդյայի Խաչատրյանի 2019 թվականի օգոստոսի 23-ի դիմումով ընդունել են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով օրինական ճանաչված և համայնքի սեփականությունը համարված Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Անի համայնքի սեփականությունը հանդիսացող (քաղաք Մարալիկ) բնակավայրերի նպատակային նշանակության, բնակելի կառուցապատման գործառնական նշանակության 08-003-0026-0011 կադաստրային ծածկագրով հողատարածքում առկա 72,8 քառակուսի մետր հողամասի վրա ինքնակամ կառուցված բնակելի տան և համապատասխան հողամասի ուղղակի վաճառքով գնման նախապատվության իրավունքը

 

 

Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Անի համայնքի

 ավագանին որոշում է

1.       Տալ համաձայնություն Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Անի համայնքի սեփականությունը հանդիսացող բնակավայրերի նպատակային նշանակության, բնակելի կառուցապատման գործառնական նշանակության 08-003-0026-0211 կադաստրային ծածկագրով հողատարածքում առկա 72,8 քառակուսի մետր հողամասը և նրա վրա ինքնակամ կառուցված, օրինական ճանաչված և համայնքի սեփականությունը համարված 72,8 քառակուսի մետր արտաքին մակերեսով,  56,38 քառակուսի մետր նեքին մակերեսով  բնակելի տունը (Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզ Անի համայնք քաղաք Մարալիկ Երիտասարդականների փողոց թիվ 44/5 անշարժ գույքի նկատմամբ իրավուքների պետական գրանցման վկայական N 04112016-08-0035), ուղղակի կարգով շինության արժեք 187 824  (մեկ հարյուր ութսունյոթ հազար ութ հարյուր քսանչորս) և 38 438/երեսունութ հազար չորս հարյուր   երեսունութ/ հողի արժեքով վաճառել ինքնակամ շինարարություն իրականացրած անձ Գագիկ Վոլոդյայի Խաչատրյանին/անձնագիր AR 0371248 տրված 12․07․2017 թվական, 022-ի կողմից  հասցե՝ Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզ Անի համայնք քաղաք Մարալիկ Կոմսոմոլի փողոց տուն 32/։

2.      Հայաստանի Հանրապետության  Շիրակի մարզի Անի համայնքի ղեկավար Արտակ Գևորգյանին՝

Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով քաղաքացու հետ  կնքել անշարժ գույքի առք ու վաճառքի պայմանագիր և ապահովվել սույն որոշումից բխող իրավունքների պետական գրանցումը՝քաղաքացու միջոցներով:

3.      Որոշումն  ուժի մեջ է մտնում ստորագրման պահից;


Կողմ -8

ԱԼԱՎԵՐԴՅԱՆ ՆԱԻՐԻ

ՀՈՎՍԵՓՅԱՆ ԿԱՄՍԱՐ

ՂԱԶԱՐՅԱՆ ՄԱՌԼԵՆ

ՂԶՐՈՅԱՆ ԳԵՎՈՐԳ

ՆԱՋԱՐՅԱՆ ԱՐՄԵՆԱԿ

ՆԻԿՈՅԱՆ ԱՐՄԵՆ

ՍԱՀԱԿՅԱՆ ՎԱՀՐԱՄ

ՎԱՐՈՍՅԱՆ ԱՐՍԵՆ

Դեմ -0

Ձեռնպահ -0


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԱՐՏԱԿ ԳԵՎՈՐԳՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
(268.99 Կբ)
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Նիստ



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ, Շիրակի մարզ, Անի համայնք, ք. Մարալիկ, Մադաթյան փ. 1
0242- 2-22-37
ani.shirak@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 50840903@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱՆԻԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2090
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner