Այսօր: Ուրբաթ, 26 Ապրիլի 2024թ.
Անիի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 42
ՀՀ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԱՆԻ ՀԱՄԱՅՆՔ
Համայնքի ղեկավարի որոշումներ N 350
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ Անի ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Անի համայնք
ՀՀ, Շիրակի մարզ, Անի համայնք, ք. Մարալիկ, Մադաթյան փ. 1, 0242- 2-22-37, ani.shirak@mta.gov.am

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

28 դեկտեմբերի 2020 թվականի N 350

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ /ԲՆԱԿԱՎԱՅՐ` ԲԱԳՐԱՎԱՆ/ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ՆՊԱՏԱԿԱՅԻՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ԱՐՈՏ ՀՈՂԱՏԵՍՔԻ ՀՈՂԱՄԱՍՆ ԱՃՈՒՐԴ ՎԱՃԱՌՔԻ ՀՐԱՊԱՐԱԿԱՅԻՆ ԾԱՆՈՒՑՄԱՆ ՀԱՄԱՐ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ ՀՐԱՊԱՐԱԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՂեկավարվելովՀայաստանի  Հանրապետության  հողային օրենսգրքի 68-րդ հոդվածի 1-ին, 2-րդ մասերի, <<Տեղական ինքնակառավարման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 16-րդ կետի դրույթներով և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Անի համայնքի ավագանու 2020 թվականի դեկտեմբերի 11-ի թիվ 101  որոշումը,  որոշումեմ.

1. ՀայաստանիՀանրապետության Շիրակիմարզի Անի համայնքի սեփականությունը հանդիսացող /բնակավայր` Բագրավան/ սույն որոշման N 1 հավելվածում նշված գյուղատնտեսական նպատակային նշանակության արոտ հողատեսքի հողամասի օտարման աճուրդն անցկացնել՝ 2021 թվականի փետրվարի  9-ին, ժամը 12։00-ին,  իսկ երկրորդ աճուրդը (կրկնաաճուդը)՝ 2021 թվականի փետրվարի 15-ին, ժամը 12:00-ին Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Անի համայնքի Մարալիկ քաղաքի երաժշտական դպրոցի շենքում (հասցեն` Հայաստանի Հանրապետություն Շիրակի մարզ, քաղաք  Մարալիկ, Մադաթյան 2):

2. Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Անի համայնքի մշտական գործող աճուրդային   հանձնաժողովին (նախագահ` Արտակ Գևորգյան).

1) Աճուրդի անցկացումից մեկ ամիս առաջ <<Հայաստանի Հանրապետություն>> օրաթերթում, Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային www.azdarar.am կայքում և զանգվածային լրատվության այլ միջոցներով հրապարակել հայտարարություն՝ սակարկությունների անցկացման տեղի, օրվա, ժամի, հողամասի գտնվելու վայրի, ծածկագրի, մեկնարկային գնի, օտարման նպատակի, չափի, ինչպես նաև տվյալ հողամասի նկատմամբ սահմանափակումների (ներառյալ` սերվիտուտների) առկայության մասին:

2) Հողամասի աճուրդը կազմակերպել՝ Հայաստանի  Հանրապետության  հողային օրենսգրքի 68-70-րդ հոդվածներով, «Հրապարակային սակարկությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով և Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքով սահմանված կարգով:

3. Հաստատել հրապարակային սակարկությունների հայտարարության տեքստը` համաձայն  N 2 հավելվածի:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԱՐՏԱԿ ԳԵՎՈՐԳՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ, Շիրակի մարզ, Անի համայնք, ք. Մարալիկ, Մադաթյան փ. 1
0242- 2-22-37
ani.shirak@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 50840903@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱՆԻԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2090
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner