Այսօր: Շաբաթ, 20 Ապրիլի 2024թ.
Անիի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 61
ՀՀ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԱՆԻ ՀԱՄԱՅՆՔ
Համայնքի ղեկավարի որոշումներ N 298
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ Անի ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Անի համայնք
ՀՀ, Շիրակի մարզ, Անի համայնք, ք. Մարալիկ, Մադաթյան փ. 1, 0242- 2-22-37, ani.shirak@mta.gov.am

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

30 սեպտեմբերի 2020 թվականի N 298

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԻ ՄԱՐԱԼԻԿ ՔԱՂԱՔԻ ՇԻՐԱԿԱՑԻ ՓՈՂՈՑ 3-ՐԴ ՆՐԲԱՆՑՔ ԹԻՎ 3/1 ՀԱՍՑԵԻ ԲՆԱԿԵԼԻ ՏԱՆԸ ԿԻՑ ՀՈՂԱՄԱՍԻ ԵՎ ՇԵՆՔ ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ԳՈՒՅՔԱՅԻՆ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ ՎԵՐԱԿԱՆԳՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

  Հարցի քննարկման համար հիմք է հանդիսացել Մանվել Ավետիքի Ալավերդյանի կողմից լիազորված անձ Մհեր Արտուշի Աթոյանի (ծնված 18.04.1975 թվականին ) կողմից դիմումը։         

                Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի  Անի համայնքի Մարալիկ քաղաքի Շիրակացի փողոց 3-րդ նրբանցք թիվ 3/1 հասցեում գտնվող հողամասի   մակերեսը փաստացի կազմում է 0,05107 հեկտար, որից 0,04 հեկտար մակերեսով հողամասը Մանվել Ավետիքի Ալավերդյանի սեփականության իրավունքով պատկանող հողամասն է  /Հողային բարեփոխումների և սեփականաշնորհման տեղական հանձնաժողովի 17.06.1997 թվականի թիվ 6 որոշման և ըստ օրենքի ժառանգության իրավունքի վկայագիր 25.09.2020 թվականին//:

             Հաշվի առնելով,որ բնակելի տունը կառուցվել է մինչև 2001 թվականի մայիսի 15-ը, Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Անի համայնքի Մարալիկ քաղաքի Շիրակացի փողոց 3-րդ նրբանցք թիվ 3/1 հասցեի բնակելի տան  զբաղեցրած և դրա սպասարկման համար անհրաժեշտ հողամասը համապատասխանում է Հայաստանի Հանրապետության <<Հողային օրենսգրքի>> 64-րդ հոդվածի 2-րդ կետի 1, 2, 3 ենթակետերով սահմանված պահանջներին, հողամասը ընդգրկված չէ նույն օրենսգրքի 60-րդ հոդվածով նախատեսված հողամասերի ցանկում, ղեկավարվելով <<Իրավունքը հաստատող փաստաթղթերը չպահպանված անհատական բնակելի տների կարգավիճակի մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 3-րդ մասի հոդվածով որոշում եմ

 1.Վերականգնել Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Անի համայնքի Մարալիկ քաղաքի Շիրակացի փողոց 3-րդ նրբանցք թիվ 3/1 հասցեում գտնվող գույքային իրավունքների նկատմամբ Մանվել Ավետիքի Ալավերդյանի (ծնված 31 մայիսի 1960 թվական)

սեփականության իրավունքը բնակելի տան զբաղեցրած և սպասարկման համար օրինական հատկացված 0,04  հեկտար  մակերեսով հողամասին կից 0,01107 հեկտար մակերեսի չափով ճանաչել նրանց սեփականությունը 0,05107 հեկտար մակերեսով հողամասի և դրա վրա գտնվող մինչև 2001 թվականի մայիսի 15-ը կառուցված շենք-շինությունների նկատմամբ։

2. N4 պարիսպը թողնել ինքնակամ։

3. Հողամասի սահմանները որոշվում են Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Անի համայնքի ղեկավարի կողմից հաստատված հատակագծով։

 

 


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԱՐՏԱԿ ԳԵՎՈՐԳՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ, Շիրակի մարզ, Անի համայնք, ք. Մարալիկ, Մադաթյան փ. 1
0242- 2-22-37
ani.shirak@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 50840903@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱՆԻԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2090
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner