Այսօր: Ուրբաթ, 29 Մարտի 2024թ.
Անիի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 93
ՀՀ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԱՆԻ ՀԱՄԱՅՆՔ
Համայնքի ղեկավարի որոշումներ N 343
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ Անի ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Անի համայնք
ՀՀ, Շիրակի մարզ, Անի համայնք, ք. Մարալիկ, Մադաթյան փ. 1, 0242- 2-22-37, ani.shirak@mta.gov.am

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

23 դեկտեմբերի 2020 թվականի N 343

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԻ ՍԱՌՆԱՂԲՅՈՒՐ ԲՆԱԿԱՎԱՅՐԻ 1-ԻՆ ՓՈՂՈՑ 1-ԻՆ ԱՆՑՈՒՄ ԹԻՎ 4 ՀԱՍՑԵԻ ՍԵՓԱԿԱՆ ՀՈՂԱՄԱՍՈՒՄ ՀԱՍՄԻԿ ՎԱՂԻՆԱԿԻ ՄԽԵՅԱՆԻ, ԱՇՈՏ ՎԱՂԻՆԱԿԻ ՄԽԵՅԱՆԻ, ՄԱՐԳԱՐԻՏ ՍԻՄԱՎՈՆԻ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻ, ԱԼԻՆԱ ԱՇՈՏԻ ՄԽԵՅԱՆԻ ԿՈՂՄԻՑ ԻՆՔՆԱԿԱՄ ԿԱՌՈՒՑՎԱԾ ԲՆԱԿԵԼԻ ՏԱՆ, ՆԿՈՒՂԻ ԵՎ ՊԱՐՍՊԻ ՕՐԻՆԱԿԱՆԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ

Քննարկելով Աշոտ Վաղինակի Մխեյանի (ծնված 29.05.1967) դիմումը, Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Անի համայնքի Սառնաղբյուր բնակավայրի 1-ին փողոց 1-ին անցում թիվ 4 հասցեում իր սեփականության իրավունքով պատկանող 0,149 հեկտար հողամասում կադաստրային ծածկագիր 08-100-0050-0005, /սեփականության իրավունքի վկայական 16122020-08-0026/ ինքնակամ կառուցված 88,48 քառակուսի մետր արտաքին մակերեսով բնակելի տունը և նկուղը, արտաքին մակերեսով 6,47 քառակուսի մետր պարիսպը, որը չի ընդգրկում 60-րդ հոդվածի դրույթները և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության <<Քաղաքացիական օրենսգրքի>> 188-րդ հոդվածի, 2003 թվականի ապրիլի 17-ի թիվ 470-Ն և Հայաստանի Հանրապետության 2006 թվականի մայիսի 18-ի թիվ  912-Ն որոշմամբ հաստատված <<Ինքնակամ կառույցների օրինականացման և տնօրինման>> կարգի 18-րդ կետի ա ենթակետի,13-րդ կետի ա ենթակետի, հաշվի առնելով, որ կառույցը պահպանելը չի խանգարում այլ անձանց իրավունքները, կառույցը կառուցված չէ ինժիներատեխնիկական օբյեկտների օտարման կամ անվտանգության գոտիներում չի առաջացնում հարկադիր սերվիտուտի իրավունք և հաշվի առնելով Աշոտ Վաղինակի Մխեյանի դիմումը, որոշում եմ՝

1.      Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Անի համայնքի Սառնաղբյուր բնակավայրի 1-ին փողոցի 1-ին անցում թիվ 4 հասցեի սեփական հողամասում 0,149 հեկտար /ծածկագիր 08-100-0050-0005/ բնակելի կառուցապատման հողամասում Հասմիկ Վաղինակի /09.01.1959 թվականին/, Աշոտ Վաղինակի Մխեյանի /29.05.1967 թվականին/, Մարգարիտ Սիմավոնի Հարությունյանի /ծնված 04.09.1963 թվականին/, Ալինա Աշոտի Մխեյանի /ծնված 30.01.1990 թվականին/ կողմից ինքնակամ կառուցված 88,48 քառակուսի մետր արտաքին մակերեսով բնակելի տանը և նկուղը, ինչպես նաև ինքնակամ կառուցված արտաքին մակերեսով 6,47 քառակուսի մետր պարիսպը ճանաչել օրինական։

   Սահմանել, որ սեփականատերը

2.                  Սույն որոշման ընդունման օրվանից 60 օրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Անի համայնքի բյուջեի 900495101447 հաշվեհամարին պետք է վճարի Հայաստանի Հանրապետության

կառավարության 2006 թվականի մայիսի 18-ի թիվ 912-Ն  որոշման  13-րդ կետի, ա ենթակետով

բնակելի տան և նկուղի շինության համար  վճարի չափը կազմում է 0,086 x 88,48ք/մ x 10000=76093 Հայաստանի Հանրապետության դրամ։

3.      Իսկ ինքնակամ կառուցված պարիսպների օրինականացման վճարի չափը կազմում է 0,086 x 6,47քառակուսի մետր x6000=3339 Հայաստանի Հանրապետության դրամ։

4.      Իր միջոցների հաշվին պետք է վճարի կառույցի գույքային իրավունքների   պետական գրանցման հետ կապված վճարներն ու տուրքերը:

60-օրյա ժամկետում օրինականացման համար սահմանված գումարը չվճարելու դեպքում նշված ինքնակամ կառույցը ենթակա չէ գրանցման, իսկ սույն որոշումը համարվում է ուժը կորցրած:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԱՐՏԱԿ ԳԵՎՈՐԳՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ, Շիրակի մարզ, Անի համայնք, ք. Մարալիկ, Մադաթյան փ. 1
0242- 2-22-37
ani.shirak@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 50840903@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱՆԻԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2090
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner