Այսօր: Երեքշաբթի, 16 Ապրիլի 2024թ.
Անիի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 6
ՀՀ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԱՆԻ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշման նախագծեր N 50
 
Դիտել Ավագանու որոշումները

Զեկ. ԱՐՏԱԿ ԳԵՎՈՐԳՅԱՆ

ՆԱԽԱԳԻԾ
Անի ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ

2019 թվականի N_
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ 08-022-0039-0003 ԿԱԴԱՍՏՐԱՅԻՆ ԾԱԾԿԱԳՐՈՎ ՀՈՂԱՏԱՐԱԾՔՈՒՄ ԳՏՆՎՈՂ ԱՐԴՅՈՒՆԱԲԵՐՈՒԹՅԱՆ, ԸՆԴԵՐՔՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԵՎ ԱՅԼ ԱՐՏԱԴՐԱԿԱՆ ՕԲՅԵԿՏՆԵՐԻ ՆՊԱՏԱԿԱՅԻՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ, ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ԱՐՏԱԴՐԱԿԱՆ ՕԲՅԵԿՏՆԵՐԻ ԳՈՐԾԱՌՆԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ 0.189 ՀԵԿՏԱՐ ՀՈՂԱՄԱՍԸ ՈՒՂՂԱԿԻ ՎԱՃԱՌՔՈՎ ՔԱՂԱՔԱՑԻ ՎՐՈՒՅՐ ԱԼԵՔՍԱՆԻ ԳԵՎՈՐԳՅԱՆԻՆ ՎԱՃԱՌԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տեղական  ինքնակառավարման  մասին» Հայաստանի  Հանրապետության օրենքի  18-րդ  հոդվածի 1-ին մասի 21-րդ  կետի,  Հայաստանի  Հանրապետության  հողային օրենսգրքի 66-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի, 2-րդ մասի դրույթներով և հիմք ընդունելով քաղաքացի Վրույր Ալեքսանի Գևորգյանի կողմից գնված  գյուղատնտեսական արտադրական նշանակության պահեստի շենքի համար հիմք հանդիսացող փաստաթղթերը (Անիի սովխոզի լուծարային հանձնաժողովի «25» հուլիսի 1992թվականի ակտ, դրամարկղի մուտքի օրդեր` 24.12.1992թվականի N 87) և քաղաքացու դիմումը,

Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Անի համայնքի ավագանին որոշում է

      1.Քաղաքացի Վրույր Ալեքսանի Գևորգյանի կողմից գնված գյուղատնտեսական արտադրական նշանակության պահեստի շենքի (մակերեսը` 48.37 քառակուսի մետր) պահպանման ու սպասարկման համար նախատեսված Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Անի համայնքի սեփականությունը համարվող (բնակավայր` Բագրավան) 08-022-0039-0003 կադաստրային ծածկագրով հողատարածքում գտնվող արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նպատակային նշանակության, գյուղատնտեսական արտադրական օբյեկտների գործառնական նշանակության 0.189 հեկտար հողամասը (հասցեն՝ Անի համայնք, գյուղ Բագրավան, 9-րդ փողոց, 24 պահեստ) ուղղակի վաճառքով, տվյալ հողամասի կադաստրային գնի չափով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի դեկտեմբերի 24-ի «Հայաստանի Հանրապետության բնակավայրերի հողերի կադաստրային գնահատման կարգը, տարածագնահատման (գտնվելու վայրի) գոտիականության գործակիցները և սահմանները հաստատելու մասին» թիվ  1746-Ն որոշման 2-րդ կետի «դ» ենթակետով սահմանված լրացուցիչ նվազեցնող 0.6 գործակցի կիրառմամբ, մեկ քառակուսի մետրը` 86.4 Հայաստանի Հանրապետության դրամ, 0.189 հեկտար հողամասի համար` 163300 (մեկ հարյուր վաթսուներեք հազար երեք հարյուր)  Հայաստանի Հանրապետության դրամ արժեքով, վաճառել քաղաքացի Վրույր Ալեքսանի Գևորգյանի (անձնագիր՝ AM 0494480, տրված 01.11.2011թվական, 022-ի ողմից):

2. Նշել, որ սույն որոշման 1-ին կետում նշված հողամասը ընդգրկված չէ Հայաստանի  Հանրապետության  հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողերի կազմում, ինժեներատրանuպորտային oբյեկտների oտարման կամ անվտանգության գոտիներում, չի գտնվում հաստատված պետական կամ համայնքային նշանակության քաղաքաշինական համալիր ծրագրերով նախատեսված գոտիներում, հողամասի օտարումը չի խախտում այլ անձանց իրավունքները և oրենքով պահպանվող շահերը, չի առաջացնում հարկադիր uերվիտուտ պահանջելու իրավունք:

3. Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Անի համայնքի ղեկավար Արտակ Գևորգյանին՝

1) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով քաղաքացի Վրույր Ալեքսանի Գևորգյանի հետ կնքել սույն որոշման 1-ին կետով նախատեսված հողամասի առուվաճառքի պայմանագիր:

2) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ապահովել սույն որոշումից բխող իրավունքների պետական գրանցումը:

4. Համապատասխան որոկավորում ունեցող մասնագետի կողմից կազմված և համայնքի ղեկավարի կողմից հաստատված հողամասի հատակագիծը կցվում է որոշմանը:

 


ՔԱՂԱՔԱՊԵՏ                       
ԱՐՏԱԿ ԳԵՎՈՐԳՅԱՆ


Նախագիծ կազմող ԱՐՏԱԿ ԳԵՎՈՐԳՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ, Շիրակի մարզ, Անի համայնք, ք. Մարալիկ, Մադաթյան փ. 1
0242- 2-22-37
ani.shirak@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 50840903@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱՆԻԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2090
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner