Այսօր: Ուրբաթ, 19 Ապրիլի 2024թ.
Անիի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 116
ՀՀ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԱՆԻ ՀԱՄԱՅՆՔ
Համայնքի ղեկավարի որոշումներ N 77
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ Անի ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Անի համայնք
ՀՀ, Շիրակի մարզ, Անի համայնք, ք. Մարալիկ, Մադաթյան փ. 1, 0242- 2-22-37, ani.shirak@mta.gov.am

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

10 մարտի 2020 թվականի N 77

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԻ ՄԱՐԱԼԻԿ ՔԱՂԱՔԻ ՆՈՐ ԹԱՂԱՄԱՍԻ 1-ԻՆ ՓՈՂՈՑԻ ԹԻՎ 1 ՀԱՍՑԵԻ ՍԵՓԱԿԱՆ ՀՈՂԱՄԱՍՈՒՄ ՀԱՄԱԶԱՍՊ ՀԱԿՈԲԻ ԴԱՎԹՅԱՆԻ ԿՈՂՄԻՑ ԻՆՔՆԱԿԱՄ ԿԱՌՈՒՑՎԱԾ ԲՆԱԿԵԼԻ ՏԱՆ ՕՐԻՆԱԿԱՆԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ

Քննարկելով Համազասպ Հակոբի Դավթյանի կողմից ներկայացված 2020 թվականի մարտի 9-ի դիմումը, Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Անի համայնքի Մարալիկ քաղաքի Նոր թաղամաս 1-ին փողոց  թիվ 1 հասցեում իր սեփականության իրավունքով  0,1200 հեկտար հողամասում /սեփականության վկայականի N2600569/ ինքնակամ կառուցված 424,02 քառակուսի մետր ներքին և 512,09 քառակուսի մետր արտաքին մակերեսով բնակելի տունը, որը չի ընդգրկում 60-րդ հոդվածի դրույթները և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության <<Քաղաքացիական օրենսգրքի>> 188-րդ հոդվածի, 2003 թվականի ապրիլի 17-ի թիվ 470-Ն և Հայաստանի Հանրապետության 2006 թվականի մայիսի 18-ի թիվ  912-Ն որոշմամբ հաստատված <<Ինքնակամ կառույցների օրինականացման և տնօրինման>> կարգի 11-րդ կետիդրույթներով և հաշվի առնելով, որ կառույցը պահպանելը չի խանգարում այլ անձանց իրավունքները, կառույցը կառուցված չէ ինժիներատեխնիկական օբյեկտների օտարման կամ անվտանգության գոտիներում չի առաջացնում հարկադիր սերվիտուտի իրավունք և հաշվի առնելով Համազասպ Հակոբի Դավթյանի դիմումը որոշում եմ

1.    Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Անի համայնքի Մարալիկ քաղաքի Նոր թաղամասի 1-ին փողոց  թիվ 1 հասցեի սեփական հողամասում 0,1200 հեկտար /ծածկագիր 08-003-0022-0015/ բնակելի  կառուցապատման հողամասում Համազասպ Հակոբի Դավթյանի կողմից ինքնակամ կառուցված 424,02 քառակուսի մետր ներքին և 512,09 քառակուսի մետր արտաքին մակերեսով բնակելի տունը ճանաչել օրինական։

Սահմանել, որ սեփականատերը

2.Սույն որոշման ընդունման օրվանից 60-օրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Անի համայնքի բյուջեի 900495101447 հաշվեհամարին   պետք է վճարի Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մայիսի 18-ի թիվ 912-Ն  որոշման 18-րդ կետի <<ա>> ենթակետով

ա/ բնակելի տան շինության համար  վճարի չափը կազմում է 512,09 ք/մ x 10000 x 0,086=440397,4 Հայաստանի Հանրապետության դրամ։

3.    Իր միջոցների հաշվին պետք է վճարի կառույցի գույքային իրավունքների   պետական գրանցման հետ կապված վճարներն ու տուրքերը:

60-օրյա ժամկետում օրինականացման համար սահմանված գումարը չվճարելու դեպքում նշված ինքնակամ կառույցը ենթակա չէ գրանցման, իսկ սույն որոշումը համարվում է ուժը կորցրած:

 


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԱՐՏԱԿ ԳԵՎՈՐԳՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ, Շիրակի մարզ, Անի համայնք, ք. Մարալիկ, Մադաթյան փ. 1
0242- 2-22-37
ani.shirak@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 50840903@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱՆԻԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2090
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner