Այսօր: Ուրբաթ, 29 Մարտի 2024թ.
Անիի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 92
ՀՀ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԱՆԻ ՀԱՄԱՅՆՔ
Համայնքի ղեկավարի որոշումներ N 365
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ Անի ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Անի համայնք
ՀՀ, Շիրակի մարզ, Անի համայնք, ք. Մարալիկ, Մադաթյան փ. 1, 0242- 2-22-37, ani.shirak@mta.gov.am

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

20 դեկտեմբերի 2019 թվականի N 365

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԻ ՄԱՐԱԼԻԿ ՔԱՂԱՔՈՒՄ ԳՏՆՎՈՂ ՔԱՂԱՔԱՑԻ ԿԱՄՈ ՎՈԼՈԴԻԱՅԻ ՍԱՐՈՅԱՆԻՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՊԱՏԿԱՆՈՂ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԻ ՀԱՂԹԱՆԱԿԻ ՓՈՂՈՑ ԹԻՎ 10/3 ՀԱՍՑԵՈՒՄ ԻՆՔՆԱԿԱՄ ԲԱՑՎԱԾ 2 ԴՌՆԵՐԸ ՕՐԻՆԱԿԱՆ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Քննարկելով Կամո Վոլոդիայի Սարոյանի կողմից լիազորված անձ Գոհարիկ Վոլոդիայի Սարոյանի /ծնված 1958 թվականի նոյեմբերի  4-ին/ դիմումը, Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Անի համայնքի Մարալիկ քաղաքի Հաղթանակի փողոց  թիվ 10/3 հասցեի սեփականատեր /ըստ 06 հուլիսի 2016 թվականի Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանի վճռի գործ ՇԴՅ/0242/02/16/ Կամո Սարոյանի կողմից ինքնակամ բացված 0,9մ x 2,10մ չափի ներքին և 1,70մ x 3,0մ չափի մուտքի դռները, ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության <<Քաղաքացիական օրենսգրքի>> 188-րդ հոդվածի, 2003 թվականի ապրիլի 17-ի թիվ 470-Ն և Հայաստանի Հանրապետության 2006 թվականի մայիսի 18-ի թիվ  912-Ն որոշմամբ հաստատված <<Ինքնակամ կառույցների օրինականացման և տնօրինման>> կարգի 18-րդ կետի դ ենթակետի  դրույթներով և հաշվի առնելով , որ կառույցը պահպանելը չի խանգարում այլ անձանց իրավունքները, կառույցը կառուցված չէ ինժիներատեխնիկական օբյեկտների օտարման կամ անվտանգության գոտիներում չի առաջացնում հարկադիր սերվիտուտի իրավունք և հաշվի առնելով Սեդրակ Մուրադյան անհատական ձեռնարկություն ՀՀ ՔՆ պետական լիցենզիայի 16072-ի կողմից տրված եզրակացությունը և նկատի ունենալով Գոհարիկ Վոլոդիայի Սարոյանի դիմումը որոշում եմ

1.    Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Անի համայնքի Մարալիկ քաղաքի Հաղթանակի փողոց  թիվ 10/3 հասցեի սեփականատեր Կամո Վոլոդիայի Սարոյանի կողմից ինքնակամ բացված երկու դռները ճանաչել օրինական։

Սահմանել, որ սեփականատերը

2.    Սույն որոշման ընդունման օրվանից 60 օրյա ժամկետում Անի համայնքի բյուջեի 900495101447 հաշվեհամարին   պետք է վճարի Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մայիսի 18-ի թիվ 912-Ն  որոշման 18-րդ կետի դ ենթակետի համաձայն յուրաքանչյուր դռան համար սահմանված բազային տուրքի տասնապատիկի չափով Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի ապրիլի 17-ի թիվ 470-Ն որոշմամբ հաստատված 12-րդ գոդում ընդգրկված Մարալիկ քաղաքի համար սահմանված 0,086 գործակցի կիրառմամբ վճարի չափը կազմում էերկու դռան համար 6,99ք/մ x0,086 x10000 =6011,4 Հայաստանի Հանրապետության դրամ ինքնակամ բացված դռների օրինականացման վճար։

   3 Իր միջոցների հաշվին պետք է վճարի կառույցի գույքային իրավունքների   պետական գրանցման հետ կապված վճարներն ու տուրքերը:

60-օրյա ժամկետում օրինականացման համար սահմանված գումարը չվճարելու դեպքում նշված ինքնակամ կառույցը ենթակա չէ գրանցման, իսկ սույն որոշումը համարվում է ուժը կորցրած:

 


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԱՐՏԱԿ ԳԵՎՈՐԳՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ, Շիրակի մարզ, Անի համայնք, ք. Մարալիկ, Մադաթյան փ. 1
0242- 2-22-37
ani.shirak@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 50840903@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱՆԻԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2090
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner