Այսօր: Հինգշաբթի, 25 Ապրիլի 2024թ.
Անիի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 37
ՀՀ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԱՆԻ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշման նախագծեր N 52
 
Դիտել Ավագանու որոշումները

Զեկ. ԱՐՏԱԿ ԳԵՎՈՐԳՅԱՆ

ՆԱԽԱԳԻԾ
Անի ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ

2020 թվականի N_
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՏԱՐԱԾՔՈՒՄ ՀԱՆՐԱՅԻՆ ՍՆՆԴԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԵՎ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ, ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ՈԼՈՐՏԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԿԱՆՈՆՆԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

      Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 40-րդ կետով`

ՀայաստանիՀանրապետությանՇիրակիմարզի Անի համայնքիավագանինորոշումէ

   Սահմանել Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Անի համայնքի վարչական տարածքում հանրային սննդի կազմակերպման և իրականացման կանոնները, սպասարկման ոլորտի գործունեության կանոնները՝ համաձայն թիվ 1 և թիվ 2 հավելվածների:

ՀԱՎԵԼՎԱԾ N 1

ՀԱՅԱՍՏԱՆԻՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՇԻՐԱԿԻՄԱՐԶԻԱՆԻ  ՀԱՄԱՅՆՔԻԱՎԱԳԱՆՈՒ

2020ԹՎԱԿԱՆԻՀՈՒԼԻՍԻ  17-ԻԹԻՎ  52 ՈՐՈՇՄԱՆ

ԿԱՆՈՆՆԵՐ

ՀԱՅԱՍՏԱՆԻՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆՇԻՐԱԿԻՄԱՐԶԻԱՆԻՀԱՄԱՅՆՔԻՎԱՐՉԱԿԱՆՏԱՐԱԾՔՈՒՄՀԱՆՐԱՅԻՆՍՆՆԴԻԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆԵՎԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ, ՍՊԱՍԱՐԿՄԱՆՈԼՈՐՏԻԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ

                                                                            I.        ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

1.        Սույն կանոններով կարգավորվում է Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Անի համայնքի տարածքում առևտրի, հանրային սննդի և կենցաղային ծառայությունների (այսուհետ` առևտրի և ծառայությունների)  ոլորտում իրականացվող գործունեությունը:

2.      Համայնքի տարածքում առևտրի և ծառայությունների ոլորտում իրականացվող գործունեությունը կանոնակարգվում է «Առևտրի և ծառայությունների մասին», «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքներով, Հայաստանի Հանրապետության Քաղաքացիական օրենսգրքով, «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» Հայաստանի Հանրապետության օրենսգրքով, այլ իրավական ակտերով և սույն կանոններով:

3.      Համայնքի տարածքում սույն կանոնների պահպանման նկատմամբ վերահսկողությունն իրականացնում է Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Անի համայնքի ղեկավարը:

 

                                                               II.  ԱՌԵՎՏՐԻ ՕԲՅԵԿՏՆԵՐԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ

4.      Համայնքի տարածքում առևտուրն իրականացվում է առևտրի օբյեկտներում` խանութներում, կրպակներում, տաղավարներում, հեղուկ վառելիքի, տեխնիկական հեղուկների, հեղուկացված գազերի մանրածախ առևտրի կետերում, ինչպես նաև առևտրի իրականացման վայրերում` առևտրի կենտրոններում, սպառողական ապրանքների շուկաներում, գյուղատնտեսական արտադրանքի շուկաներում, կենդանիների շուկաներում, տոնավաճառներում (վերնիսաժներում)  և ցուցահանդես-վաճառքի անցկացման վայրերում, բացօթյա առևտրի վայրերում, շրջիկ առևտրի կետերում:

5.      Առևտրի օբյեկտներում սննդամթերքի և ոչ պարենային ապրանքների, ինչպես նաև գյուղատնտեսական արտադրանքի վաճառքը պետք է կատարվի ըստ ապրանքախմբերի առանձին բաժիններում:

6.      Ելնելով տվյալ առևտրի օբյեկտի առանձնահատկություններից առևտրի օբյեկտը պետք է ապահովված լինի օրենքով թույլատրված ապրանքների վաճառքը կազմակերպելու համար օրենսդրությանը համապատասխան ընդունման, պահման և վաճառքի պայմաններն ապահովող սարքավորումնեով  և առևտրատեխնոլոգիական պարագաներով, պահեստային, վարչակենցաղային, ապրանքների վաճառքի նախապատրաստման համար անհրաժեշտ տարածքներով:

7.       Առևտրի օբյեկտը պետք է ապահովված լինի Հայաստանի Հանրապետության       կառավարության սահմանած պահանջները բավարարող ցուցանակով:

8.      Առևտրի օբյեկտներում սգո ծիսակատարություններին վերաբերող ապրանքների նմուշների ցուցադրումն առևտրի օբյեկտից դուրս արգելվում է: Նշված ապրանքներ վաճառող առևտրի օբյեկտների ցուցափեղկերը և մուտքերը պարտադիր պետք է լինեն վարագուրապատված` այնպես, որ վաճառող ապրանքների նմուշները տեսանելի չլինեն:

9.      Հեղուկ վառելիքի, տեխնիկական հեղուկների, հեղուկացված գազերի մանրածախ առևտրի կետերը պետք է ապահովված լինեն օրենսդրությանը համապատասխան կառուցված վճարովի կամ անվճար հասարակական զուգարաններով և դրանց առկայության մասին տեղեկացնող, ինչպես նաև գտնվելու տեղի վերաբերյալ նշում պարունակող մուտքի մոտակայքում տեղակայված ցուցանակով:

10.  Առևտրի իրականացման վայրի կազմակերպիչը պարտավոր է վաճառողներին (բացառությամբ առևտրի իրականացման վայրի տարածքում գործող առևտրի, հանրային սննդի օբյեկտների վաճառողների)   ապահովել օրենսդրությանը համապատասխան առևտրատեխնոլոգիական սարքավորումնեով, ինչպես նաև տվյալ առևտրական գործունեություն իրականացնելու համար նախատեսված այլ գույքով:

 

                                                                         III.        ԱՌԵՎՏՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԿԱՆՈՆՆԵՐԸ

11.  Առևտրի օբյեկտներում պետք է բացառվի պիտանիելության ժամկետն անցած ապրանքների առկայությունը վաճառքում:

12.  Առևտրի վայրի աշխատողը ապրանքը վաճառքի հանելուց առաջ պարտավոր է ստուգել ապրանքի որակն ըստ արտաքին հատկանիշների, դրանց պիտակների և գնապիտակների առկայությունը, իրազեկ լինել վաճառվող ապրանքների բնութագրական հատկություններին և անհրաժեշտության դեպքում սպառողին տալ ստույգ և հավաստի տեղեկություններ:

13.  Վաճառողը պարտավոր է ապահովել սննդամթերքի վաճառքով զբաղվող առևտրի և հանրային սննդի օբյեկտների աշխատողներին աշխատանքային արտահագուստի կրումը:

14.  Սպառողի (գնորդի) կողմից գնված պատշաճ և ոչ պատշաճ ապրանքների փոխարինումը կամ դրանց համար վճարված գումարի վերադարձումը և վերահաշվարկն իրականացվում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

15.  Սպառողական ապրանքների, գյուղատնտեսական արտադրանքի և կենդանիների շուկաներում, տոնավաճառներում և ցուցահանդես-վաճառքի կազմակերպման վայրերում վաճառվող ապրանքների համար գնապիտակի առկայությունը պարտադիր չէ (բացառությամբ նշված վայրերում գործող առևտրի օբյեկտների):

16.  Տոնավաճառները (վերնիսաժները) կազմակերպում են տեղական ինքնակառավարման մարմինները, օրենսդրությամբ սահմանված կարգով, միայն շաբաթ, կիրակի և օրենքով սահմանված տոնական օրերին:

17.  Համայնքի տարածքում դեղերի վաճառքն իրականացվում է դեղատների միջոցով: Գնորդին վաճառված պատշաճ որակի դեղերը ենթակա չեն փոխարինման կամ վերադարձման:

18.   Վաճառողի կողմից սննդամթերքի կշռափաթեթավորում կատարելիս, ելնելով տվյալ ապրանքատեսակի առանձնահատկությունից, փաթեթավորման համար օգտագործվում են հիգիենիկ և հակահամաճարակային ծառայության կողմից թույլատրված նյութերից

     պատրաստված փաթեթավորման միջոցներ: Փաթեթավորվող սննդամթերքի փաթեթի            կամ մեջդիր պիտակների վրա նշվում են ապրանքի անվանումը, տեսակը, քաշը, մեկ կիլոգրամի արժեքը և կշռափաթեթավորված քաշի վաճառքի գինը, փաթեթավորման օրը,     նաև պիտանիելության ժամկետը:

19.  Ապրանքների վաճառքը սպառողների (գնորդների) պատվերներով կարող է իրականացվել առևտրի օբյեկտներից: Վաճառողը պարտավոր է սպառողներին (գնորդների) ապահովել մատուցվող ծառայությունների ցանկի, պատվերների ընդունման և ապրանքների հանձնման ժամկետի, վաճառվող ապրանքների տեսականու և գների վերաբերյալ մատչելի և ստույգ տեղեկատվությամբ:

20.  Հացի և հացաբուլկեղենի մանրածախ առևտուրն իրականացվում է հացի և հացաբուլկեղենի մասնագիտացված խանութներում, առանձնացված տաղավարներում և կրպակներում, սննդամթերքի մասնագիտացված խանութների առանձնացված բաժիններում, սպառողական ապրանքների և գյուղատնտեսական ապրանքների շուկաների տարածքում գտնվող առանձնացված առևտրի օբյեկտներում, իսկ մանր կշռափաթեթավորված հատային ապրանքները` նաև շրջիկ առևտրի կետերի միջոցով:

21.  Ոգելից խմիչքների և ծխախոտի առևտուրն իրականացվում է միայն համայնքի ղեկավարի թույլտվության դեպքում: Ուսումնական հաստատությունների, մանկական և բուժկանխարգելիչ կազմակերպությունների առևտրի կետերում ոգելից խմիչքների վաճառք չի թույլատրվում:

22.  Հեղուկ վառելիքի, տեխնիկական հեղուկների, հեղուկացված գազերի մանրածախ առևտրի կետերից դուրս հեղուկ վառելիքի, տեխնիկական հեղուկների, հեղուկացված գազերի վաճառքն արգելվում է: Դրանց վաճառքը թույլատրվում է իրականացնել օրենսդրությամբ սահմանված տեխնիկական պահանջներին համապատասխանող սարքավորումներով և գործարանային արտադրության ավտոցիստեռներով:

23.  Գյուղատնտեսական արտադրանքի շուկայի կազմակերպիչը վաճառքի ընդունվող` փորձաքննություն պահանջող գյուղատնտեսական արտադրանքի որակի ստուգման նպատակով ապահովում է գյուղատնտեսական արտադրանքի շուկայում համապատասխան սարքավորումներով հագեցված լաբորատորիա:

24.  Արգելվում է առևտրի, հանրային սննդի օբյեկտներում, սպառողական ապրանքների, գյուղատնտեսական արտադրանքի, կենդանիների շուկաներում, կրպակներում «Առևտրի և ծառայությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով արգելվող ապրանքներ վաճառելը (իրացնելը):

25.  Արգելվում է 18 տարին չլրացած անձանց ծխախոտ, ալկոհոլային խմիչքներ, թմրամիջոցներ և հոգեմետ նյութեր, սարսափ կամ պոռնոգրաֆիա բովանդակող գրականություն և տեսաերիզներ վաճառելը:

26.  Ցուցանակներում, ցուցափեղկերում, ինչպես նաև տեղեկատվության տրամադրման այլ միջոցներում և գովազդում արգելվում է օգտագործել այլ անձանց պատկանող և Հայաստանի Հանրապետությունում պահպանվող ապրանքային նշանը կամ ֆիրմային անվանումը, եթե այդպիսի օգտագործման համար առկա չէ դրանց սեփականատիրոջ կողմից օրենքով սահմանված կարգով տրված թույտվությունը:

27.  Համայնքի տարածքում բացօթյա առևտուր կարող են իրականացնել միայն Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը համապատասխան թույլտվություն ստացած իրավաբանական անձինք և անհատ ձեռնարկատերերը:

28.   Թույլատրվում է միայն ծաղիկների, տնկիների, ամանորյա տոնակատարությունների համար նախատեսված եղևնիների և սոճիների, պաղպաղակի, ջրի, հանքային ջրի, հյութերի, զովացուցիչ ըմպելիքների բացօթյա առևտուրը: Վաճառարկղերը պետք է դրվեն տակդիրների վրա, արգելվում է վաճառարկղերը դնել անմիջապես գետնին, մայթին, սալահատակին:

 

 

 

IV. ՀԱՆՐԱՅԻՆՍՆՆԴԻՕԲՅԵԿՏՆԵՐԻ ՏԵՍԱԿՆԵՐՆՈՒԴՐԱՆՑ
 ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ

 

29.  Հանրային սնունդը` խոհարարական արտադրանքի պատրաստման, իրացման և սպառման կազմակերպումն է հատուկ կահավորված տարածքում:

30.  Համայնքի տարածքում գործող հանրային սննդի օբյեկտների տեսակներն են` ճաշարանները, ռեստորանները, սրճարանները, բարերը, բուֆետները և խոհարարական արտադրանքի պատրաստման և իրացման այլ օբյեկտները: 

31.  Հանրային սննդի օբյեկտը պետք է ապահովված լինի տեխնոլոգիական գործընթացն ապահովող համապատասխան սարքավորումներով և հանրային սննդի գործունեությունն իրականացնելու համար նախատեսված գույքով:

32.  Հանրային սննդի օբյեկտը պետք է ապահովված լինի Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած պահանջները բավարարող ցուցանակով:

33.  Հանրային սննդի օբյեկտի աշխատողներից` բարմենը, խոհարարը, հրուշակագործն ու մատուցողը պետք է ունենան անձնական սանիտարական գրքույկ, կրեն աշխատանքային հագուստ, պետք է ունենան համապատասխան մասնագիտական կրթություն, կամ մասնագիտական պատրաստվածության մասին դիպլոմ: 

34.  Սպառողներին սպասարկման ձևերն ու մեթոդները սահմանում է վաճառողը:

35.  Վաճառողը պետք է ունենա ճաշացուցակ, որը ներկայացվում է սպառողին: Ճաշացուցակում նշվում է խոհարարական արտադրանքի զանգվածը և վերջինիս այն գինը, որն ենթակա է սպառողի կողմից վերջնական վճարման:

36.  Մատուցողի ներկայացված հաշվում (որի երկրորդ օրինակը սահմանված կարգով մնում է վաճառողի մոտ) նշվում է նրա անուն ազգանունը, սպասարկման օրը, կերակրատեսակների, խոհարարական արտադրատեսակների, խմորեղենի, հացաբուլկեղենի, գնովի ապրանքների անվանումները, քանակը, զանգվածը և վճարման ենթակա ապրանքների վերջնական գինը:

37.  Համայնքի տարածքում հանրային սննդի օբյեկտներում ոգելից խմիչքների և ծխախոտի իրացման թույլտվությունը տալիս է Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Անի համայնքի ղեկավարը:

 

                                       IV.                                                                          ԿԵՆՑԱՂԱՅԻՆԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ 

                                                                   V.ՕԲՅԵԿՏՆԵՐԻՆՆԵՐԿԱՅԱՑՎՈՂՊԱՀԱՆՋՆԵՐԸ

 

38.  Կենցաղային ծառայությունը սպառողների կենցաղային կարիքների բավարարման համար` նրանց պատվերով կատարողի կողմից մատուցվող ծառայություն է:

39.  Կենցաղային ծառայության օբյեկտը պետք է ապահովված լինի Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած պահանջները բավարարող ցուցանակով:

40.  Կենցաղային ծառայության օբյեկտում` սպառողներին տեսանելի տեղում, փակցվում է մատուցվող ծառայությունների գնացուցակը: 

 

 

41.  Կենցաղային ծառայության օբյեկտներում ծառայությունների պատվերների ընդունման տեղը, ձևը որոշում է կատարողը:

42.  Օրենսդրությամբ սահմանված դեպքերում, առանձին կենցաղային ծառայությունների մասով, կենցաղային ծառայություններ մատուցող աշխատողը պարտավոր է ունենալ համապատասխան մասնագիտական կրթության կամ մասնագիտական պատրաստվածության մասին դիպլոմ կամ վկայական կամ առնվազն երկու տարվա համապատասխան աշխատանքային ստաժ:

 

 

 

VI. ԱՌԵՎՏՐԻԵՎԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՈԼՈՐՏՈՒՄ
 ՀUԿՈՂՈՒԹՅԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆԿԱՐԳԸ

 

43.  Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Անի համայնքի ղեկավարի կողմից առևտրի և ծառայությունների ոլորտում հuկողությունն իրականացվում է «Առևտրի և ծառայությունների մասին», «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքներով, «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» Հայաստանի Հանրապետության օրենսգրքով վերապահված իրավաuությունների շրջանակներում:

44.  Համայնքի ղեկավարը հuկողությունն իրականացնում է համապատաuխան աշխատակիցների (այuուհետ` տեuուչներ) միջոցով:

45.  Հuկողության իրականացումն uկuելու համար հիմք է հանդիuանում համայնքի ղեկավարի հանձնարարագիրը:

46.  Համայնքի ղեկավարի հանձնարարագրի համար հիմք են հանդիuանում oրենքով վերապահված լիազորությունների իրականացումը և քաղաքացիներից (uպառողներից) uտացված առաջարկություններն ու առարկությունները:

47.  Հuկողություն իրականացնելու մաuին համայնքի ղեկավարի հանձնարարագրում նշվում են հuկողություն իրականացնող մարմնի անվանումը, տեuուչների անունը, ազգանունը, հuկողություն իրականացնելու ենթակա տնտեuավարող uուբյեկտի լրիվ անվանումը: Հանձնարարագրով չամրագրված տեuուչները իրավունք չունեն մաuնակցելու հuկողության իրականացմանը:

48.  Տնտեuավարող uուբյեկտի մոտ մեկ հuկողության ժամկետը կարող է uահմանվել ոչ ավելի, քան մեկ աշխատանքային oր, ընդ որում, հuկողության փաuտացի uկuելու oր է համարվում հuկողություն իրականացվող oբյեկտում պահվող հuկողության մատյանում գրառում կատարելու oրը:

49.  Տեuուչներն ունեն «Առևտրի և ծառայությունների մասին» Հայաստանի Հանրապետության oրենքով uահմանված իրավունքներ և պարտավորություններ:

50.  Տնտեuավարող uուբյեկտի կողմից «Առևտրի և ծառայությունների մասին» Հայաստանի Հանրապետության oրենքով uահմանված պահանջների խախտման դեպքում տեuուչները հատուկ համարակալված պաշտոնաթերթերի վրա կազմում են արձանագրություն (հավելված թիվ 2) երկու oրինակից, իuկ խախտումներ և թերություններ չհայտնաբերելու դեպքում` տեղեկանք:

51.  Կազմված արձանագրությունը կամ տեղեկանքը հuկողություն իրականացնող տեuուչները երկու oրվա ընթացքում ներկայացնում են տնտեuավարող uուբյեկտի ղեկավարին կամ նրան փոխարինող պաշտոնատար անձին: Կազմված արձանագրությունը uտորագրում են տեuուչները, տնտեuավարող uուբյեկտի ղեկավարը կամ նրան փոխարինող պաշտոնատար անձը: Տարաձայնությունների դեպքում uտորագրողների կարծիքները նշվում են արձանագրությունում:


Արձանագրությունը uտորագրելուց uտորագրողների հրաժարվելու դեպքում այդ մաuին արձանագրությունում կատարվում է համապատաuխան գրառում: Տնտեuավարող uուբյեկտի կողմից արձանագրությունը uտորագրելու և տարաձայնություններ ներկայացնելու ժամկետը չի կարող գերազանցել երկու աշխատանքային oրը: Արձանագրության պատճենի մեկ oրինակը հանձնվում է տնտեuավարող uուբյեկտին:

52.  Հuկողության իրականացման արդյունքներով արձանագրված իրավախախտումների վերաբերյալ գործերի քննությունը կատարվում է «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» Հայստանի Հանրապետության օրենսգրքով uահմանված կարգով:

53.  Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Անի համայնքի ղեկավարը համայնքի տարածքում առևտրի և ծառայությունների ոլորտում իրականացվող հսկողության մասով հաշվետու է Շիրակի մարզպետին: Հսկողության արդյունքների մասին ներկայացվում է եռամսյակային հաշվետվություն:

 

 ՀԱՎԵԼՎԱԾ N 2

ՀԱՅԱՍՏԱՆԻՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՇԻՐԱԿԻՄԱՐԶԻԱՆԻ  ՀԱՄԱՅՆՔԻԱՎԱԳԱՆՈՒ

2020ԹՎԱԿԱՆԻՀՈՒԼԻՍԻ17 -ԻԹԻՎ 52  ՈՐՈՇՄԱՆ 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

 

ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԱՆԻ ՀԱՄԱՅՆՔ

 

‘’________________ 20__թվական

 

ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅՈՒՆ   N____

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՏԱՐԱԾՔՈՒՄ ԱՌԵՎՏՐԻ, ՀԱՆՐԱՅԻՆՍՆՆԴԻԵՎԿԵՆՑԱՂԱՅԻՆԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՈԼՈՐՏՈՒՄԻՐԱԿԱՆԱՑՎԱԾՀՍԿՈՂՈՒԹՅԱՆԱՐԴՅՈՒՆՔՈՒՄՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾԽԱԽՏՈՒՄՆԵՐԻՎԵՐԱԲԵՐՅԱԼ

 

_____________________________________________________________________________
(
հսկողությունիրականացնողներիպաշտոնը, անունը, ազգանունը)

 

Համաձայն ___________________________________________________________________
(
համայնքիղեկավարիանունը, ազգանունը)

20__թվականի_________________________ N____-ի հանձնարարականի /կարգադրության/

20__թվականի _______________________________ ինիրականացվեցհսկողություն

_____________________________________________________________________________
(
կազմակերպության, անհատձեռնարկատիրոջանվանումը,
_____________________________________________________________________________
գտնվելուվայրը, հեռախոսիհամարը)
_____________________________________________________________________________
 
(
քաղաք, փողոց, տուն, բնակարան)
_____________________________________________________________________________
(
մասնակիցներիպաշտոնը, անունը, ազգանունը)

 

Կազմակերպությունը (անհատձեռնարկատերը) գրանցվածէ _____ թվական ______-ին

գրանցմանվկայական _________________________________________________________

 

Կազմակերպությունում (անհատձեռնարկատիրոջմոտ) նախորդհսկողություննիրականացվելէ ______________________________________________________________

_____________________________________________________________________________ 
(
ումկողմից, հսկողությանիրականացմանթվականը
_____________________________________________________________________________
արձանագրվածթերություններըվերացվելեն, թե` ոչ)

 

 

ՀՍԿՈՂՈՒԹՅԱՆԻՐԱԿԱՆԱՑՄԱՆԱՐԴՅՈՒՆՔՈՒՄԱՐՁԱՆԱԳՐՎԵՑ

 

1.      Պիտանիությանժամկետնանցածապրանքներիառկայությունըվաճառքում`

_____________________________________________________________________________

_____________________________________________________________________________

2.      Օրենսդրությամբ սահմանված պահանջներին բավարարող ցուցանակի առկայությունը և աշխատանքային ռեժիմի պահպանումը` 

_____________________________________________________________________________

_____________________________________________________________________________

 

3.      Առևտրի օբյեկտը օրենքով վաճառքի թույլատրված ապրանքների համար օրենսդրությանը համապատասխան` ընդունման, պահման և վաճառքի պայմաններն ապահովող սարքավորումներով և առևտրատեխնոլոգիական պարագաներով, պահեստային, վարչակենցաղային, ապրանքների վաճառքի համար անհրաժեշտ շենքերով ապահովումը`

_____________________________________________________________________________

_____________________________________________________________________________

 

4.      Հանրային սննդի օբյեկտը տեխնոլոգիական գործընթացն ապահովող համապատասխան սարքավորումներով, տվյալ հանրային սննդի գործունեությունն իրականացնելու համար նախատեսված գույքով ապահովումը` 

_____________________________________________________________________________

_____________________________________________________________________________

 

5.      Առևտրի օբյեկտից դուրս սգո ծիսակատարություններին վերաբերող ապրանքների նմուշների ցուցադրումը` 

_____________________________________________________________________________

_____________________________________________________________________________

 

6.      Հանրային սննդի օբյեկտներում, օրենքով սահմանված դեպքերում, առանց համապատասխան մասնագիտական կրթության կամ մասնագիտական պատրաստվածության մասին դիպլոմի կամ վկայականի աշխատողների առկայությունը` 

_____________________________________________________________________________

_____________________________________________________________________________

 

7.      Կենցաղային ծառայության օբյեկտներում, օրենքով սահմանված դեպքերում, առանց համապատասխան մասնագիտական կրթության կամ մասնագիտական պատրաստվածության մասին դիպլոմի կամ վկայականի, առանց առնվազն երկու տարվա համապատասխան աշխատանքային ստաժի աշխատողների առկայությունը` 

_____________________________________________________________________________

_____________________________________________________________________________

 

8.      Պաշտոնատարանձիկողմիցսննդամթերքիվաճառքովզբաղվողառևտրիևհանրայինսննդիօբյեկտներիաշխատողներինաշխատանքայինարտահագուստկրելուապահովումը`

_____________________________________________________________________________ 
_____________________________________________________________________________
 

9.      Գյուղատնտեսական արտադրանքի շուկաներում փորձաքննություն պահանջող գյուղատնտեսական արտադրանքի որակի ստուգման նպատակով համապատասխան սարքավորումներով հագեցված լաբորատորիայով ապահովումը`

_____________________________________________________________________________

_____________________________________________________________________________

 

10.  Առևտրի, հանրային սննդի օբյեկտներում, սպառողական ապրանքների գյուղատնտեսական արտադրանքի, կենդանիների շուկաներում, կրպակներում «Առևտրի և ծառայությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով արգելվող ապրանքների վաճառքի իրացման առկայությունը`

_____________________________________________________________________________

_____________________________________________________________________________

 

11.  Առևտրի օբյեկտներում սննդամթերքի, ոչ պարենային, գյուղատնտեսական արտադրանքի վաճառքը ըստ ապրանքախմբերի առանձին բաժիններում, իսկ առևտրի իրականացման վայրերում սննդամթերքի, ոչ պարենային ապրանքների, գյուղատնտեսական արտադրանքի վաճառքը ըստ ապրանքախմբերի տարանջատված մեկուսամասերում ապահովումը`

_____________________________________________________________________________

_____________________________________________________________________________

 

12.  Դեղատներում գնորդին սպառողին վաճառված պատշաճ որակի դեղերը փոխարինելու և կամ հետ վերցնելու առկայությունը`

____________________________________________________________________________

_____________________________________________________________________________

 

13.  18 տարին չլրացած անձանց ծխախոտ, ալկոհոլային խմիչքներ, թմրամիջոցներ և հոգեմետ նյութեր, սարսափ կամ պոռնոգրաֆիա բովանդակող գրականություն և տեսաերիզներ վաճառելը`

_____________________________________________________________________________

_____________________________________________________________________________

 

14.  Ոչ սահմանված տեղերում առևտուր անելու փաստերի առկայությունը`

_____________________________________________________________________________

_____________________________________________________________________________

 

15.  Առանց թույլտվության ոգելից խմիչքների և կամ ծխախոտի արտադրանքի վաճառքի իրականացումը`

_____________________________________________________________________________

_____________________________________________________________________________

 

 

16.  Հանրային սննդի օբյեկտները, բաղնիքները սաունաները, զվարճանքի, շահումով խաղեր կազմակերպող օբյեկտներն առանց թույլտվության ժամը 24.00-ից հետո աշխատելը`

_____________________________________________________________________________

_____________________________________________________________________________

 

17.  Առանց թույլտվության տոնավաճառներ, վերնիսաժներ կազմակերպելը`

_____________________________________________________________________________

_____________________________________________________________________________

 

18.  Հավելված`________________________________________________________________

1. ___________________________________________________________________________
2. ___________________________________________________________________________
3. ___________________________________________________________________________

 

Արձանագրությունըբաղկացածէ ___ էջից ___ օրինակիցևուղարկվածէհանձնվածէ`

1. _________________________________________________________________________
2. _________________________________________________________________________

 

Հսկողությունիրականացնող `                                           Անհատձեռնարկատիրոջ

                                                                                                ներկայացուցիչներ`

 

1.______________________________                        1. ___________________________

2.______________________________                        2. ___________________________

 

 

Ծանոթություն.

 

1. Ստացաարձանագրությանմեկօրինակը`
___________________________________________________________________________
պաշտոնը, անունը, ազգանունը, ստորագրությունը

 

2. Արձանագրությանվերաբերյալունեմառարկություն, որիհամարներկայացնումեմբացատրություն
___________________________________________________________________________
պաշտոնը, անունը, ազգանունը, ստորագրությունը

 

3. Հրաժարվումեմստանալարձանագրությանօրինակը
___________________________________________________________________________
պաշտոնը, անունը, ազգանունը, ստորագրությունը

 

4. Արձանագրությանպատճեննուղարկվումէփոստով«____» « ___________» 20___ թվական

«____» « ___________» 20___ թվական

 

 


ՔԱՂԱՔԱՊԵՏ                       
ԱՐՏԱԿ ԳԵՎՈՐԳՅԱՆ


Նախագիծ կազմող ԱՐՏԱԿ ԳԵՎՈՐԳՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ, Շիրակի մարզ, Անի համայնք, ք. Մարալիկ, Մադաթյան փ. 1
0242- 2-22-37
ani.shirak@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 50840903@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱՆԻԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2090
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner