Այսօր: Հինգշաբթի, 28 Մարտի 2024թ.
Անիի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 47
ՀՀ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԱՆԻ ՀԱՄԱՅՆՔ
Համայնքի ղեկավարի որոշումներ N 361
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ Անի ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Անի համայնք
ՀՀ, Շիրակի մարզ, Անի համայնք, ք. Մարալիկ, Մադաթյան փ. 1, 0242- 2-22-37, ani.shirak@mta.gov.am

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

16 դեկտեմբերի 2019 թվականի N 361

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԻ ՔԱՐԱԲԵՐԴ ԲՆԱԿԱՎԱՅՐԻ 4-ՐԴ ՓՈՂՈՑ ԹԻՎ 16 ՀԱՍՑԵԻ ԲՆԱԿԵԼԻ ՏԱՆԸ ԿԻՑ ՀՈՂԱՄԱՍԻ ԵՎ ՇԵՆՔ-ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ԳՈՒՅՔԱՅԻՆ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ ՎԵՐԱԿԱՆԳՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հարցի քննարկման համար հիմք է հանդիսացել Օլյա Շիրակի Մանուկյանի(ծնված 22.05.1935 թվականին) կողմից դիմումը:

Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի  Անի համայնքի Քարաբերդ բնակավայրի 4-րդ փողոց թիվ 16 հասցեում գտնվող հողամասի ընդհանուր մակերեսը այժմ կազմում է 0,08477 հեկտար /հատկացվել է 0,125 հեկտար/, որը Օլյա Շիրակի Մանուկյանի (ծնված 22.05.1935 թվականին), Հովհաննես Վաղարշակի Մանուկյանի ծնված 25․06․1969 թվականին սեփականության իրավունքով հողամասն է /հիմք հողային բարեփոխումների և սեփականաշնորհման հանձնաժողովի 28.01.1991թվականի N1 որոշում և ըստ օրենքի ժառանգության իրավունքի վկայագիր/:

Հավի առնելով, որ բնակելի տունը կառուցվել է մինչև 2001 թվականը մայիսի 15-ը, Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Անի համայնքի Քարաբերդ բնակավայրի 4-րդ փողոց թիվ 16 հասցեում գտնվող բնակելի տան զբաղեցրած և դրա սպասարկման համար անհրաժեշտ հողամասը  չի ներառված Հայաստանի Հանրապետության <<Հողային օրենսգրքի>> 60-րդ հոդվածով նախատեսված հողամասերի սահմանափակումների ցանկում, ղեկավարվելով <<Իրավունքը հաստատող փաստաթղթերը չպահպանված անհատական բնակելի տների կարգավիճակի մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 3-րդ հոդվածով դրույթներով  որոշում եմ 

1.       Վերականգնել Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Անի համայնքի Քարաբերդ բնակավայրի 4-րդ փողոց թիվ 16 հասցեում գտնվող գույքային իրավունքների նկատմամբ սեփականության իրավունքը Օլյա Շիրակի Մանուկյանի (ծնված 22.05.1935 թվականին) և Հովհաննես Վաղարշակի Մանուկյանի (ծնված 25․06․1969 թվականին)  բնակելի տան զբաղեցրած և սպասարկման համար օրինական հատկացված 0,08477 հեկտար մակերեսով հողամասի չափով ճանաչել նրանց սեփականությունը և դրա վրա գտնվող մինչև 2001 թվականի մայիսի 15-ը  կառուցված շենք-շինությունների նկատմամբ:

    2․     N 4 շինությունը թողնել ինքնակամ:

3․Հողամասի սահմանները որոշվում են Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Անի համայնքի ղեկավարի կողմից հաստատված հատակագծով:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԱՐՏԱԿ ԳԵՎՈՐԳՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ, Շիրակի մարզ, Անի համայնք, ք. Մարալիկ, Մադաթյան փ. 1
0242- 2-22-37
ani.shirak@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 50840903@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱՆԻԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2090
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner