Այսօր: Ուրբաթ, 19 Ապրիլի 2024թ.
Անիի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 115
ՀՀ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԱՆԻ ՀԱՄԱՅՆՔ
Համայնքի ղեկավարի որոշումներ N 73
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ Անի ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Անի համայնք
ՀՀ, Շիրակի մարզ, Անի համայնք, ք. Մարալիկ, Մադաթյան փ. 1, 0242- 2-22-37, ani.shirak@mta.gov.am

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

05 մարտի 2020 թվականի N 73

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԻ ՄԱՐԱԼԻԿ ՔԱՂԱՔՈՒՄ ԳՏՆՎՈՂ ԳԱՅԱՆԵ ՎԱՐԱԶԴԱՏԻ ԵՂԻԱԶԱՐՅԱՆԻՆ ՊԱՏԿԱՆՈՂ ՀԵՆԱԿԵՏԻ ՇԵՆՔԸ ԵՎ ԱՌԵՎՏՐԻ ՍՐԱՀՆ ԱՌԱՆՁՆԱՑՆԵԼՈՒ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ ՀԱՍՑԵԱՎՈՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ 2020 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 17-Ի ԹԻՎ 47 ՈՐՈՇՈՒՄԸ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 22-րդ կետի, <<Նորմատիվ իրավական ակտերի մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 37-րդ հոդվածի 2-րդ մասի և Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի  N 2387-Ն որոշմամբ հաստատված կարգի 48-րդ կետի դրույթներովորոշում եմ

 Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Անի համայնքի Մարալիկ քաղաքի բնակիչ Գայանե Վարազդատի Եղիազարյանին պատկանող Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Անի համայնքի Մարալիկ քաղաքի Հրանտ Շահինյան փողոց N 11 հասցեում գտնվող հենակետի շենքը /ծածկագիր 08-003-0043-0019-001-000/, առևտրի սրահը /ծածկագիր 08-003-0043-0019-002-000/ և 0․1329 հեկտար մակերեսով հողամասը /սեփականության վկայական N 24102013-08-0051/ անհրաժեշտություն է առաջացել բաժանել երկու մասի․

1. Գայանե Վարազդատի Եղիազարյանին պատկանող առևտրի սրահը և S=0․03485 հեկտար հողամասը հասցեավորել Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Անի համայնքի քաղաք Մարալիկ Հրանտ Շահինյան փողոց N 11/11։

2.Գայանե Վարազդատի Եղիազարյանին պատկանող հենակետի շենքը և   S=0.09805 հեկտար հողամասը, հասցեավորել Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզ Անի համայնք քաղաք Մարալիկ Հրանտ Շահինյան փողոց N 11։

3.Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Անի համայնքի ղեկավարի 2020 թվականի փետրվարի 17-ի <<Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Անի համայնքի  Մարալիկ քաղաքում գտնվող  Գայանե  Վարազդատի Եղիազարյանին պատկանող հենակետի շենքը և առևտրի սրահն  առանձնացնելու կապակցությամբ հասցեավորելու մասին>> թիվ 47 որոշումը:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԱՐՏԱԿ ԳԵՎՈՐԳՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ, Շիրակի մարզ, Անի համայնք, ք. Մարալիկ, Մադաթյան փ. 1
0242- 2-22-37
ani.shirak@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 50840903@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱՆԻԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2090
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner