Այսօր: Ուրբաթ, 29 Մարտի 2024թ.
Անիի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 92
ՀՀ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԱՆԻ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշումներ N 79
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ Անի ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Անի համայնք
ՀՀ, Շիրակի մարզ, Անի համայնք, ք. Մարալիկ, Մադաթյան փ. 1, 0242- 2-22-37, ani.shirak@mta.gov.am

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

27 սեպտեմբերի 2019 թվականի N 79

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԱՐԴՅՈՒՆԱՎԵՏ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> Հայաստանի Հանրապետության

օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 42-րդ կետի   դրույթներով  

  Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Անի համայնքի ավագանին որոշում է

 

            Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Անի համայնքապետարանում արդեն մեկ ու կես տարի է տարբեր գերատեսչությունների՝ մարզպետարանի,  տարածքային կառավարման և ենթակառուցվածներինախարարության, պետական վերահսկողական ծառայության, քննչական ծառայության, ոստիկանության և այլ կառույցների կողմից  անընդհատ կատարվել և կատարվում են տարբեր ստուգումներ։ Ստուգումների փաստի հետ կապված  հարկ ենք համարում հայտնել մեր մտահոգությունը դրա իրականացման ձևի ու ընթացակարգի կապակցությամբ, մասնավորապես, երբ տարբեր կառույցներ զուգահեռաբար պահանջում են միևնույն փաստաթղթերը, որոնք արդեն ստուգվել են նախկինում և նորից ներկայացվում են ստուգման՝ ստուգում իրականացնող այլ մարմնի։

Այդ ամենը դիտարկվում է որպես հետապնդում, ճնշում, որը միտված է խաթարելու Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի  Անի համայնքապետարանի գործունեությունը։

Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Անի համայնքի ավագանին ողջունում է համայնքապետի և համայնքապետարանի աշխատակազմի գործունեությունը, աշխատանքների կազմակերպմանը տարբեր բնակավայրերում ի շահ համայնքի և համայնքի ազգաբնակչության, հայտնում է իր զորակցությունը, տալիս իր վստահությունն ու աջակցությունը Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Անի համայնքի ղեկավարին,  աշխատակազմին և ազգաբնակչությանը։


Կողմ -8

ԱԼԱՎԵՐԴՅԱՆ ՆԱԻՐԻ

ՀՈՎՍԵՓՅԱՆ ԿԱՄՍԱՐ

ՂԱԶԱՐՅԱՆ ՄԱՌԼԵՆ

ՂԶՐՈՅԱՆ ԳԵՎՈՐԳ

ՆԱՋԱՐՅԱՆ ԱՐՄԵՆԱԿ

ՆԻԿՈՅԱՆ ԱՐՄԵՆ

ՍԱՀԱԿՅԱՆ ՎԱՀՐԱՄ

ՎԱՐՈՍՅԱՆ ԱՐՍԵՆ

Դեմ -0

Ձեռնպահ -0


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԱՐՏԱԿ ԳԵՎՈՐԳՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
(204.96 Կբ)
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Նիստ



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ, Շիրակի մարզ, Անի համայնք, ք. Մարալիկ, Մադաթյան փ. 1
0242- 2-22-37
ani.shirak@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 50840903@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱՆԻԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2090
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner