Այսօր: Ուրբաթ, 29 Մարտի 2024թ.
Անիի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 104
ՀՀ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԱՆԻ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշումներ N 32
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ Անի ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Անի համայնք
ՀՀ, Շիրակի մարզ, Անի համայնք, ք. Մարալիկ, Մադաթյան փ. 1, 0242- 2-22-37, ani.shirak@mta.gov.am

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

10 մայիսի 2019 թվականի N 32

ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ԶԲՈՍԱՅԳԻ ՀԻՄՆԵԼՈՒ, ԿԱՆԱՉԱՊԱՏԵԼՈՒ ՆՊԱՏԱԿՈՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԻ ԳՈՒՍԱՆԱԳՅՈՒՂ ԲՆԱԿԱՎԱՅՐԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ՀՈՂԵՐԻՑ ՄՐՑՈՒՅԹՈՎ ՀՈՂԱՄԱՍԵՐ ՎԱՐՁԱԿԱԼՈՒԹՅԱՆ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

  Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետի, Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 48-րդ հոդվածի 3-րդ, 4-րդ մասերի, 76-րդ հոդվածի 2-րդ և 3-րդ մասերի և <<Նորմատիվ իրավական ակտերի մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 37-րդ հոդվածի 2-րդ մասի դրույթներով

Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Անի  համայնքի

ավագանին որոշում է

 

1.      Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Անի համայնքի Գուսանագյուղ բնակավայրի սեփականությունը հանդիսացող սույն որոշման հավելվածում նշված հողամասերը համայնքային նշանակության զբոսայգի հիմնելու, կանաչապատելու նպատակով մրցույթով տրամադրել վարձակալության:

2.      Հաստատել զբոսայգի հիմնելու, կանաչապատելու նպատակով վարձակալության իրավունքով օգտագործման տրամադրվող հողամասերի մրցույթի պայմաններն ու վարձավճարի մեկնարկային չափերը՝ համաձայն հավելվածի:

3.       Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Անի համայնքի ավագանու 2018 թվականի մայիսի 29-ի <<Համայնքային նշանակության զբոսայգի կառուցապատելու նպատակով Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Անի համայնքի Գուսանագյուղ բնակավայրի սեփականությունը հադիսացող հողերից մրցույթով հողամասեր վարձակալության տրամադրելու մասին>> թիվ 33-Ն որոշումը։


Կողմ -9

ԱՐՍԵՆՅԱՆ ԱՐՍԵՆ

ԳԵՎՈՐԳՅԱՆ ՍՈՒՐԵՆ

ՀՈՎՍԵՓՅԱՆ ԿԱՄՍԱՐ

ՂԱԶԱՐՅԱՆ ՄԱՌԼԵՆ

ՂԶՐՈՅԱՆ ԳԵՎՈՐԳ

ՆԱՋԱՐՅԱՆ ԱՐՄԵՆԱԿ

ՆԻԿՈՅԱՆ ԱՐՄԵՆ

ՍԱՐԳՍՅԱՆ ԶԱՎԵՆ

ՎԱՐՈՍՅԱՆ ԱՐՍԵՆ

Դեմ -0

Ձեռնպահ -0


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԱՐՏԱԿ ԳԵՎՈՐԳՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
(2.24 Մբ)
(15.18 Կբ)
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Նիստ



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ, Շիրակի մարզ, Անի համայնք, ք. Մարալիկ, Մադաթյան փ. 1
0242- 2-22-37
ani.shirak@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 50840903@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱՆԻԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2090
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner