Այսօր: Հինգշաբթի, 28 Մարտի 2024թ.
Անիի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 48
ՀՀ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԱՆԻ ՀԱՄԱՅՆՔ
Համայնքի ղեկավարի որոշումներ N 340
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ Անի ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Անի համայնք
ՀՀ, Շիրակի մարզ, Անի համայնք, ք. Մարալիկ, Մադաթյան փ. 1, 0242- 2-22-37, ani.shirak@mta.gov.am

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

21 նոյեմբերի 2019 թվականի N 340

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԻ ՄԱՐԱԼԻԿ ՔԱՂԱՔՈՒՄ ԳՏՆՎՈՂ ԿՈՐՅՈՒՆ ԱՎԵՏԻՍԻ ԱՍԼԱՆՅԱՆԻՆ ՊԱՏԿԱՆՈՂ ԲՆԱԿԵԼԻ ՏԱՆԸ ԿԻՑ ՀՈՂԱՄԱՍԻ ԵՎ ՇԵՆՔ-ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ԳՈՒՅՔԱՅԻՆ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ ՎԵՐԱԿԱՆԳՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հարցի քննարկման համար հիմք է հանդիսացել Կորյուն Ավետիսի Ասլանյանի  (ծնված 29.05.1950 թվականին) կողմից դիմումը:

Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի  Անի համայնքի Մարալիկ քաղաքի Շիրակացի  փողոց թիվ 44  հասցեում գտնվող հողամասի ընդհանուր մակերեսը այժմ կազմում է 0,02194հեկտար /հիմք հողային բարեփոխումների և սեփականաշնորհման հանձնաժողովի 17.06.1997թվականի N6 որոշում և ժառանգության իրավունքի վկայագիր ըստ կտակի 13․04․1995թվականի  թիվ 5244/:

Հաշվի առնելով, որ բնակելի տունը կառուցվել է մինչև 2001 թվականը մայիսի 15-ը, Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Անի համայնքի Մարալիկ քաղաքի Շիրակացի  փողոց թիվ 44 հասցեում գտնվող բնակելի տան զբաղեցրած և դրա սպասարկման համար անհրաժեշտ հողամասը  չի ներառված Հայաստանի Հանրապետության <<Հողային օրենսգրքի>> 60-րդ հոդվածով նախատեսված հողամասերի սահմանափակումների ցանկում, ղեկավարվելով <<Իրավունքը հաստատող փաստաթղթերը չպահպանված անհատական բնակելի տների կարգավիճակի մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 3-րդ հոդվածով և <<Նորմատիվ իրավական ակտերի մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 37-րդ հոդվածի 1-ին մասի դրույթներով  որոշում եմ 

1.       Վերականգնել Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Անի համայնքի Մարալիկ քաղաքի Շիրակացի փողոց թիվ 44 հասցեում գտնվող գույքային իրավունքների նկատմամբ սեփականության իրավունքը Կորյուն Ավետիսի Ասլանյանի  (ծնված 29.05.1950 թվականին)  բնակելի տան զբաղեցրած և սպասարկման համար օրինական հատկացված 0,03 հեկտար մակերեսով հողամաս, (որը այժմ փաստացի կազմում է 0,02194 հեկտար) մակերեսով հողամասի և դրա վրա գտնվող մինչև 2001 թվականը կառուցված շենք-շինությունների նկատմամբ:

    2․     N 2 շինությունը թողնել ինքնակամ:

3․Հողամասի սահմանները որոշվում են Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Անի համայնքի ղեկավարի կողմից հաստատված հատակագծով:

4․ Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Անի համայնքի ղեկավարի  2018 թվականի մայիսի  31-ի N 137 որոշումը։


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԱՐՏԱԿ ԳԵՎՈՐԳՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ, Շիրակի մարզ, Անի համայնք, ք. Մարալիկ, Մադաթյան փ. 1
0242- 2-22-37
ani.shirak@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 50840903@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱՆԻԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2090
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner