Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետի դրույթներով և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Անի համայնքի ավագանու 2020 թվականի սեպտեմբերի 11-ի թիվ 79 որոշումը, Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Անի համայնքապետարանի աճուրդային հանձնաժողովի 2020 թվականի դեկտեմբերի 28-ի թիվ 25 արձանագրությունը ` որոշում եմ
1. Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Անի համայնքի Մարալիկ քաղաքի Հրանտ Շահինյան փողոցի թիվ 204/12 հասցեի հասարակական կառուցապատման համար, /ծածկագիր 08-003-0020-0172/ հողատարածքի աճուրդային եղանակով վաճառքում հաղթող ճանաչել` առավել բարձր գին`86486 /ութսունվեց հազար չորս հարյուր ութսունվեց/ Հայաստանի Հանրապետության դրամ առաջարկած Սերյոժա Վարուժանի Կարապետյանը:
2. Սերյոժա Վարուժանի Կարապետյանի հետ օրենքով սահմանված կարգով կնքել հողամասի առուվաճառքի պայմանագիր: