Այսօր: Չորեքշաբթի, 17 Ապրիլի 2024թ.
Անիի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 102
ՀՀ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԱՆԻ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշումներ N 73
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ Անի ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Անի համայնք
ՀՀ, Շիրակի մարզ, Անի համայնք, ք. Մարալիկ, Մադաթյան փ. 1, 0242- 2-22-37, ani.shirak@mta.gov.am

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

27 սեպտեմբերի 2019 թվականի N 73

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԻ ՀՈՂԵՐԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ՍԽԵՄԱՅՈՒՄ ՀՈՂԱՄԱՍԻ ՆՊԱՏԱԿԱՅԻՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

      Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀայաստանՀանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 31-րդ կետի, Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 3-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի, 8-րդ հոդվածի 1-ին մասի, ՀայաստանիՀանրապետությանկառավարության 2011 թվականիդեկտեմբերի 29-իթիվ 1918-Նորոշման

 2-րդ և նույն որոշմամբ հաստատված կարգի 17-րդ կետերի դրույթներով և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության վարչապետի 2001 թվա­կանի oգոuտոuի 13-ի N 599 որոշմամբ ստեղծված հողերի oգտագործման ժամանա­կավոր uխեմաների համաձայնեցման միջգերատեսչական հանձնաժողովի 2019 թվականի հուլիսի 25-ի թիվ 62 դրական եզրակացությունը․

    

ՀայաստանիՀանրապետությանՇիրակիմարզի Անի համայնքիավագանինորոշումէ

 

1. Հաստատել՝ Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Անի համայնքի (բնակավայր Ձորակապ) հողերի օգտագործման ժամանակավոր սխեմային (կցվում է որոշմանը), որով նախատեսվում է համայնքի վարչական սահմաններում գտնվող, համայնքային սեփականություն հանդիսացող  0.04 հեկտար գյուղատնտեսական նշանակության արոտավայրը /կադաստրային ծածկագիրը` 08-073-0125-0033/ փոխադրել էներգետիկայի, կապի, տրանսպորտի և կոմունալ ենթակառուցվածքների օբյեկտների հողերի կատեգորիա` կապի գործառնական նշանակություն` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված  կարգով հողամասը օտարելու, այդ հողամասում շարժական կապի բջջային կայան տեղադրելու և գործառնական նշանակությանը համապատասխան հողօգտագործում ապահովելու համար:

2. Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Անի համայնքի  ղեկավար Արտակ Գևորգյանին`

1) ապահովել հողամասի նկատմամբ իրավունքի պետական գրանցումը,

2) հողամասի նպատակային նշանակության փոփոխության և հողերի ընթացիկ հաշվառման տվյալների հիման վրա համայնքի հողային հաշվեկշռում կատարել համապատասխան փոփոխություն:

 

 


Կողմ -8

ԱԼԱՎԵՐԴՅԱՆ ՆԱԻՐԻ

ՀՈՎՍԵՓՅԱՆ ԿԱՄՍԱՐ

ՂԱԶԱՐՅԱՆ ՄԱՌԼԵՆ

ՂԶՐՈՅԱՆ ԳԵՎՈՐԳ

ՆԱՋԱՐՅԱՆ ԱՐՄԵՆԱԿ

ՆԻԿՈՅԱՆ ԱՐՄԵՆ

ՍԱՀԱԿՅԱՆ ՎԱՀՐԱՄ

ՎԱՐՈՍՅԱՆ ԱՐՍԵՆ

Դեմ -0

Ձեռնպահ -0


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԱՐՏԱԿ ԳԵՎՈՐԳՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
(225.70 Կբ)
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Նիստ



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ, Շիրակի մարզ, Անի համայնք, ք. Մարալիկ, Մադաթյան փ. 1
0242- 2-22-37
ani.shirak@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 50840903@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱՆԻԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2090
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner