Այսօր: Ուրբաթ, 19 Ապրիլի 2024թ.
Անիի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 110
ՀՀ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԱՆԻ ՀԱՄԱՅՆՔ
Համայնքի ղեկավարի որոշումներ N 166
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ Անի ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Անի համայնք
ՀՀ, Շիրակի մարզ, Անի համայնք, ք. Մարալիկ, Մադաթյան փ. 1, 0242- 2-22-37, ani.shirak@mta.gov.am

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

04 հուլիսի 2019 թվականի N 166

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԻ ՁՈՐԱԿԱՊ ԲՆԱԿԱՎԱՅՐԻ 15-ՐԴ ՓՈՂՈՑԻ ԹԻՎ 11 ՀԱՍՑԵԻ ՍԵՓԱԿԱՆ ՀՈՂԱՄԱՍՈՒՄ ՎԱՀԱԳՆ ՄԽԻԹԱՐՅԱՆԻ ԿՈՂՄԻՑ ԻՆՔՆԱԿԱՄ ԿԱՌՈՒՑՎԱԾ ԱՎՏՈԼՎԱՑՄԱՆ ԿԵՏԻ ՕՐԻՆԱԿԱՆԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ

Քննարկելով Վահագն Հայկարամի Մխիթարյանի կողմից լիազորված անձ Սևակ Իսկյանդարի Մխիթարյանի /ծնված 05.06.1973 թվականին/ դիմումը, Հայաստանի Հանրապետության Անի համայնքի Ձորակապ բնակավայրի  փողոցի 15-րդ թիվ 11 հասցեում իր սեփականությունը հանդիսացող 1 հեկտար հողամասում ինքնակամ կառուցված 72,37 քառակուսի մետր  արտաքին մակերեսով ավտոլվացման կետը, որը չի ընդգրկում 60-րդ հոդվածի դրույթները և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության <<Քաղաքացիական օրենսգրքի>> 188-րդ հոդվածի համաձայն,2003 թվականի ապրիլի 17-ի N 470-Ն և Հայաստանի Հանրապետության 2006 թվականի մայիսի 18-ի թիվ 912-Ն որոշմամբ հաստատված <<Ինքնակամ կառույցների օրինականացման և տնօրինման>> կարգի 11-րդ կետի դրույթներով և հաշվի առնելով, որ կառույցը պահպանելը չի խանգարում այլ անձանց իրավունքները, կառույցը կառուցված չէ ինժեներատեխնիկական օբյեկտների, օտարման կամ  անվտանգության գոտիներում, չի առաջացնում հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք և հիմք ընդունելով  Սևակ Իսկյանդարի Մխիթարյանի կողմից ներկայացված դիմումըորոշում եմ`

1.Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Անի համայնքի Ձորակապ բնակավայրի 15-րդ փողոցի N 11 հասցեում գտնվող  72,37 քառակուսի մետր  իր սեփականությունը հանդիսացող հասարակական կառուցապատման հողամասում /ծածկագիր 08-073-0122-0061/ Վահագն Հայկարամի Մխիթարյանի կողմից ինքնակամ կառուցված 72,37 քառակուսի մետր արտաքին մակերեսով ավտոլվացման կետը ճանաչել օրինական:

2.Սահմանել, որ սեփականատերը

Սույն որոշման ընդունման օրվանից 60 օրյա ժամկետում Անի համայնքի բյուջեի 900495101447 հաշվեհամարին   պետք է վճարի Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մայիսի 18-ի թիվ 912-Ն  որոշման 18-րդ կետի բ ենթակետով սահմանված  79607 /յոթանասուն ինը  հազար վեց  հարյուր յոթ/ Հայաստանի Հանրապետության դրամ շինության  օրինականացման վճարը:

3.Իր միջոցների հաշվին պետք է վճարի կառույցի գույքային իրավունքների պետական գրանցման հետ կապված վճարներն ու տուրքերը:

 

60-օրյա ժամկետում օրինականացման համար սահմանված գումարը չվճարելու դեպքում նշված ինքնակամ կառույցը ենթակա չէ գրանցման, իսկ սույն որոշումը համարվում է ուժը կորցրած:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԱՐՏԱԿ ԳԵՎՈՐԳՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ, Շիրակի մարզ, Անի համայնք, ք. Մարալիկ, Մադաթյան փ. 1
0242- 2-22-37
ani.shirak@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 50840903@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱՆԻԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2090
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner