Այսօր: Հինգշաբթի, 25 Ապրիլի 2024թ.
Անիի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 31
ՀՀ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԱՆԻ ՀԱՄԱՅՆՔ
Համայնքի ղեկավարի որոշումներ N 262
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ Անի ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Անի համայնք
ՀՀ, Շիրակի մարզ, Անի համայնք, ք. Մարալիկ, Մադաթյան փ. 1, 0242- 2-22-37, ani.shirak@mta.gov.am

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

30 սեպտեմբերի 2019 թվականի N 262

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԻ ՄԱՐԱԼԻԿ ՔԱՂԱՔՈՒՄ ԳՏՆՎՈՂ ՄԱՐՏԻՐՈՍ ԼՈՒՏՎԻԿԻ ՄԿՐՏՉՅԱՆԻՆ ՊԱՏԿԱՆՈՂ ԲՆԱԿԵԼԻ ՏԱՆԸ ԿԻՑ ՀՈՂԱՄԱՍԻ ԵՎ ՇԵՆՔ-ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ԳՈՒՅՔԱՅԻՆ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ ՎԵՐԱԿԱՆԳՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հարցի քննարկման համար հիմք է հանդիսացել Մարտիրոս Լուտվիկի Մկրտչյանի (ծնված 23.03.1962թվականին) կողմից դիմումը:

Անի համայնքի Մարալիկ քաղաքի Շիրակացի  փողոց թիվ 48 հասցեում գտնվող հողամասի ընդհանուր մակերեսը այժմ կազմում է 0,06745հա, որից 0,05 հա հողամասը սեփականության իրավունքով պատկանող հողամասն է /հիմք հողային բարեփոխումների և սեփականաշնորհման հանձնաժողովի 17.06.1997թվականի N6 որոշում և ըստ ժառանգության իրավունքի վկայագրի/:

Հաշվի առնելով, որ բնակելի տունը կառուցվել են մինչև 2001 թվականը մայիսի 15-ը, Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի  Անի համայնքի Մարալիկ քաղաքի Շիրակացի  փողոց թիվ 48 հասցեում գտնվող բնակելի տան զբաղեցրած և դրա սպասարկման համար անհրաժեշտ հողամասը չի ներառված Հայաստանի Հանրապետության <<Հողային օրենսգրքի>> 60-րդ հոդվածով նախատեսված հողամասերի սահմանափակումների ցանկում, ղեկավարվելով <<Իրավունքը հաստատող փաստաթղթերը չպահպանված անհատական բնակելի տների կարգավիճակի մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 3-րդ հոդվածի և <<Նորմատիվ իրավական ակտերի մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 37-րդ հոդվածի 1-ին մասի  որոշում եմ 

1.       Վերականգնել Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Անի համայնքի Մարալիկ քաղաքի Շիրակացի  փողոց թիվ 48 հասցեում գտնվող գույքային իրավունքների նկատմամբ սեփականության իրավունքը Մարտիրոս Լուտվիկի Մկրտչյանի (ծնված 23.03.1962 թվականին) բնակելի տան զբաղեցրած և սպասարկման համար օրինական հատկացված 0,05 հեկտար մակերեսով հողամասին կից 0,01745 հեկտար հողամասի չափով ճանաչել նրա սեփականություն 0,06745 հեկտար հողամասի և դրա վրա գտնվող մինչև 2001 թվականը կառուցված շենք-շինությունների նկատմամբ:

2.       Հողամասի սահմանները որոշվում են Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Անի համայնքի ղեկավարի կողմից հաստատված հատակագծով:

3.       Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Անի համայնքի ղեկավարի  2018 թվականի մայիսի 29-ի N 132 որոշումը


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԱՐՏԱԿ ԳԵՎՈՐԳՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ, Շիրակի մարզ, Անի համայնք, ք. Մարալիկ, Մադաթյան փ. 1
0242- 2-22-37
ani.shirak@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 50840903@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱՆԻԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2090
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner