Այսօր: Հինգշաբթի, 25 Ապրիլի 2024թ.
Անիի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 26
ՀՀ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԱՆԻ ՀԱՄԱՅՆՔ
Համայնքի ղեկավարի որոշումներ N 293
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ Անի ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Անի համայնք
ՀՀ, Շիրակի մարզ, Անի համայնք, ք. Մարալիկ, Մադաթյան փ. 1, 0242- 2-22-37, ani.shirak@mta.gov.am

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

23 սեպտեմբերի 2020 թվականի N 293

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԻ ՍԱՌՆԱՂԲՅՈՒՐ ԲՆԱԿԱՎԱՅՐԻ 11-ՐԴ ՓՈՂՈՑԻ ԹԻՎ 7 ՀԱՍՑԵԻ ԲՆԱԿԵԼԻ ՏԱՆԸ ԿԻՑ ՀՈՂԱՄԱՍԻ ԵՎ ՇԵՆՔ ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ԳՈՒՅՔԱՅԻՆ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ ՎԵՐԱԿԱՆԳՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

  Հարցի քննարկման համար հիմք է հանդիսացել Սամվել Արմենակի Մանուկյանի (ծնված 12.12.1966 թվականին ) կողմից դիմումը։         

                Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի  Անի համայնքի Սառնաղբյուր բնակավայրի 11-րդ փողոց թիվ 7 հասցեում գտնվող հողամասի   մակերեսը փաստացի կազմում է 0,26039 հեկտար, /նախկինում հատկացված է եղել 0,261 հեկտար/, որը  Սամվել Արմենակի Մանուկյանի և Կարեն Սամվելի Մանուկյանի սեփականության իրավունքով պատկանող հողամասն է  /Սառնաղբյուր բնակավայրի հողային բարեփոխումների և սեփականաշնորհման տեղական հանձնաժողովի 24.05.1991 թվականի թիվ 1 որոշման և ըստ օրենքի ժառանգության իրավունքի վկայագիր 09.09.2020 թվականին//:

             Հաշվի առնելով,որ բնակելի տունը կառուցվել է մինչև 2001 թվականի մայիսի 15-ը, Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Անի համայնքի Սառնաղբյուր բնակավայրի 11-րդ փողոց թիվ 7 հասցեի բնակելի տան  զբաղեցրած և դրա սպասարկման համար անհրաժեշտ հողամասը համապատասխանում է Հայաստանի Հանրապետության <<Հողային օրենսգրքի>> 64-րդ հոդվածի 2-րդ կետի 1, 2, 3 ենթակետերով սահմանված պահանջներին, հողամասը ընդգրկված չէ նույն օրենսգրքի 60-րդ հոդվածով նախատեսված հողամասերի ցանկում, ղեկավարվելով <<Իրավունքը հաստատող փաստաթղթերը չպահպանված անհատական բնակելի տների կարգավիճակի մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 3-րդ մասի հոդվածով որոշում եմ

 1.Վերականգնել Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Անի համայնքի Սառնաղբյուր բնակավայրի 11-րդ փողոց թիվ 7 հասցեում գտնվող գույքային իրավունքների նկատմամբ Սամվել Արմենակի Մանուկյանի (ծնված 11 դեկտեմբերի 1966 թվական), Կարեն Սամվելի Մանուկյանի ( ծնված 12 սեպտեմբերի 1991 թվական

սեփականության իրավունքը բնակելի տան զբաղեցրած և սպասարկման համար օրինական հատկացված 0,26039   հեկտար /նախկինում հատկացված է եղել 0,261 հեկտար/ մակերեսով հողամասի չափով ճանաչել նրանց սեփականությունը և դրա վրա գտնվող մինչև 2001 թվականի մայիսի 15-ը կառուցված շենք-շինությունների նկատմամբ։

2. N7 և N8 շինությունները թողնել ինքնակամ։

3. Հողամասի սահմանները որոշվում են Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Անի համայնքի ղեկավարի կողմից հաստատված հատակագծով։

 

 


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԱՐՏԱԿ ԳԵՎՈՐԳՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ, Շիրակի մարզ, Անի համայնք, ք. Մարալիկ, Մադաթյան փ. 1
0242- 2-22-37
ani.shirak@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 50840903@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱՆԻԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2090
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner